«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 76.
 
Սակայն Փարիզի պայմանագրի մյուս կետերը մնացին անփոփոխ, հատկապես 8-րդ հոդվածը, որով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան: Այդ պատճառով Ռուսաստանը զգույշ էր Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում` գործողությունները համաձայնացնելով եվրոպական տերությունների հետ: Պատերազմը Թուրքիայի հետ կհանգեցներ դեմ դուրս գալ Մեծ տերություններին և Ռուսաստանը սպասում էր հարմար պահի:
 
==Բալկանյան ճգնաժամ 1875–1876==
Օսմանյան վերահսկողությունը Բալկանների նկատմամբ շարունակեց վատթարանալ 19-րդ դարում, քանի որ կենտրոնական կառավարությունը գնալով կորցնում էր վերահսկողությունը տարածաշրջանների նկատմամբ: Եվրոպական տերությունների կողմից հրահրված բարեփոխումները փոքր ինչ լավացրեցին քրիստոնյա բնակչության հետ հարաբերությունները, սակայն վնասեցին մեծաքանակ մուսուլման բնակչության հետ հարաբերությունները: [[Բոսնիա և Հերցեգովինա]]յում տեղի ունեցան մուսուլման բնակչության կազմակերպած նվազագույնը ապստամբությունների երկու ալիք, վերջինը` 1850 թվականին:
 
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և [[Իրրեդենտիզմ|իրրենդալիստական]] շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում:
 
== Տես նաև ==