«Ուղեղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կատեգորիաների ավելացում
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: tl:Serebelyum; cosmetic changes
Տող 1.
[[Պատկեր:Gray677.png|thumb|right|Ուղեղիկը, [[վարոլյան կամուրջ]]ն ու [[գլխուղեղի մեծ կիսագնդեր]]ը]]
'''Ուղեղիկը''' ({{lang-la|cerebellum}}) [[հետին ուղեղ]]ի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված: Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է [[օրգանիզմ]]ի զանգվածի հիմնական հատկանիշների` ծանրության և [[իներցիա]]յի, հաղթահարման հարմարանքի [[օրգան]]: Այն համարում են նաև [[վեգետատիվ նյարդային համակարգ]]ի ([[սիմպաթիկ]]) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. [[Օրբելի]] և նրա դպրոցը):
Ուղեղիկը տեղավորված է [[գլխուղեղի մեծ կիսագնդեր]]ի ծոծրակային բլիթների տակ, [[վարոլյան կամուրջ|վարոլյան կամրջից]] և [[երկարավուն ուղեղ]]ից հետ ու գտնվում է հետին գանգափոսում: Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր` կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս` որդը (vermis):
[[Պատկեր:Центральная нервная система-Central nervous system.jpg|thumb|200px|[[Կենտրոնական Նյարդային Համակարգ]] ([[ԿՆՀ]])<br />
I. [[Պարանոցային նյարդեր]]<br />
Տող 20.
10. [[Ձիու պոչ]]]]
 
== Ուղեղիկի անատոմիա ==
=== Ուղեղիկի ներքին կառուցվածքը ===
Ուղեղիկի [[սպիտակ նյութ]]ում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում: Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը` nucleus fastigil: Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս` խցանաձև կորիզը (nucleus emboliformis): Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus): Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս: Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին: Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը:<br />
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով: Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են` կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները: Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում): Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից: Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին: Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ:
* '''Ստորին կոթոններ''' (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia): Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից` fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից` tractus olivocerebellaris :
* '''Միջին կոթոններ''' (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA)):
Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև - կամրջային ուղու շարունակությունը:
* '''Վերին կոթոններ''' (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva): Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից` 1) դեպի ուղեղիկը` tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը` tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում:
<gallery>
Պատկեր:Cerebellum_NIH.png|Մարդու գլխուղեղը, կարմիր գույնով նշված է ուղեղիկը
Տող 33.
Պատկեր:Gray704.png|Ուղեղիկի ուղղահայաց կտրվածքը
</gallery>
== Գրականություն ==
# Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
# Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]
Տող 90.
[[tg:Мағзча]]
[[th:ซีรีเบลลัม]]
[[tl:SerebeloSerebelyum]]
[[tr:Beyincik]]
[[ug:كىچىك مېڭە]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուղեղիկ» էջից