«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}}))
 
== Կենսագրություն ==
Ուսանել է [[Նոր Գետիկ]]ի դպրոցում, [[1201]] թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել [[Մխիթար Գոշ]]ի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովներին։ 1207–1208 թթ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել [[Տավուշ]], ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է [[Խորանաշատի վանք]]ը։ 1235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին [[Խաչեն]]ի իշխան [[Ջալալ Ա|Հասան Ջալալ Դոլա]]յի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։
 
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին բանադրել է [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Ծարեցու]] 13-րդ դարի 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։
Վանական Վարդապետի աշակերտներից են [[Վարդան Արևելցի]]ն, [[Կիրակոս Գանձակեցի]]ն, [[Գրիգոր Ակներցի]]ն, [[Սոսթենես]]ը և այլ գործիչներ։ Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։
 
Վանական Վարդապետի [[աստվածաբանություն|աստվածաբանական]] երկերից արժանահիշատակ են [[Հոբ]]ի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («[[Ճռաքաղ]]», 1858 թ.), «Համեմատութիւն [[Հին Կտակարան]]այ ի [[Նոր Կտակարան|Նորս]]», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն։
 
Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։
202 649

edits