«Գայանյան օրիորդաց դպրոց (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
== Դպրոցի 12-ամյակը ==
[[1878 թվական|1878]] հոկտեմբերի 8-ին դպրոցը նշում էր իր գոյության 12 ամյակը: Դպրոցի ղեկավարության, տեսուչ Հովսեփ քահանա Մելյանի, 80 սանուհիների և ուսուցիչների մասնակցությամբ [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում]] պատարագ է մատուցվում: Այնուհետև հանդիսությունը շարունակվել է դպրոցի նորակառույց դահլիճում, որտեղ ողջյունի խոսք է ասել [[Գևորգյան հոգևոր ճեմարան|Էջմիածնի ճեմարանի]] տեսուչ Վահան վարդապետ Բաստամյանը: Դպրոցի տեսուչ Հ. Մելյանը հանդես է եկել կրթօջախի գործունեության հաշվետվությամբ: Ժամանակի մամուլում այս դեպքերը լայնորեն լուսաբանված են՝ որպես կարևոր իրադարձությոններ քաղաքի կյանքում: Դրանցից էլ տեղեկանում ենք, որ սանուհիները եղել են սպիտակ զգեստներով, գլխաբաց, պարանոցին կրել են ժամացույցի շղթայի պես կախված կանաչ ժապավեններ: 1879թ. օգոստոսի 31-ին, Սինոդի որոշմամբ, Գայանյան ուսումնարանը դարձել է միջնակարգ դպրոց՝ երեք դասարանով: 1883 թ. դպրոցը միավորվել է մեկ այլ ծխական ուսումնարանի՝ [[Կոնդ]]ի Սահականուշյան դպրոցի հետ և դարձել միջնակարգ դպրոց՝ վեց դասարանով: Միացյալ դպրոցի տեսչուհին եղել է Գայանե Հովհաննիսյանը (Մատակյան)<ref>«Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 7, թիվ 172</ref>:
 
== Թատերական գործունեություն ==
Տող 19.
 
== Դպրոցը ցարական իշխանությունների օրոք ==
Սբ. Գայանեի դպրոցի հեղինակությունը շատ բարձր էր, որի արդյունքում գնալով ավելանում էր սաների թիվը: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի տվյալներով [[Երևան]]ում գործել են շուրջ 31 դպրոց՝ 3724 աշակերտով, որոնց համեմատաբար մեծ մասը՝ 568 աշակերտ սովորել է արական դասական գիմնազիայում, իսկ 761-ը՝ հայկական, եկեղեցական 5 ծխական դպրոցներում, որոնցից մեկն էլ Գայանյան դպրոցն էր: 19-րդ դարի պետական դպրոցների համեմատ ծխական դպրոցների սաների թիվը մեծ էր, քանի որ դրանք հայկական դպրոցներ էին և ձգտում էին պահպանել մեր ժողովրդի ազգային նկարագիրը՝ ի տարբերություն ժամանակի պետական դպրոցների, որոնք ռուսական էին և իրենց գործունեությամբ պետք է նպաստեին իշխանությունների վերջնական նպատակի իրագործմանը՝ երկրամասի լիակատար ռուսացմանը: Այդ երևույթը շատ էր անհանգստացնում ցարական կառավարությանը: Գայանյան դպրոցը, ինչպես նաև մյուս հայկական դպրոցները, կրոնի ու գրագիտության հետ միասին աշակերտներին տալիս էին բազմակողմանի գիտելիքներ: Այս հանգամանքն էլ պատրվագ դարձնելով՝ ցարական կառավարությունը ծխական դպրոցները հոգևոր չհամարեց և [[1884]] թ. փետրվարի 16-ի կանոնադրությամբ և Կովկասի իշխանությունների համաձայնությամբ կարգադրեց ծխական դպրոցները հանել եկեղեցու իրավասությունից և հանձնել պետական համապատասխան մարմինների տնօրինությանը: Այս կանոնադրության համաձայն՝ ծխական դպրոցները վեր էին ածվելու սովորական ռուսական դպրոցների, այդ էր պատճառը, որ առաջացրեց ժողովրդի դժգոհությունը և նրա պաշտպանությամբ եկեղեցին հրաժարվեց ժողովրդական կրթության նախարարությանը հանձնել իր դպրոցները: Արդյունքի չհասնելով՝ ցարական կառավարությունն անցավ բացահայտ հարձակման: [[1885]] թ. նրա կարգադրությամբ ծխական դպրոցները փակվեցին՝ առանց ուսման իրավունքի թողնելով հազարավոր հայ երեխաների, որոնցից մի քանի հարյուրը՝ [[Երևան]] քաղաքում: Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ իր ծրագիրը ձախողված է, ցարական կառավարությունը հրաժարվեց ծխական դպրոցները փակելու որոշումից: Ավելի մեծ փորձ է կատարվում 20-րդ դարի սկզբին. [[1903]] թ. հունիսի 12-ի օրենքը հայ եկեղեցու գույքի ու կալվածքների պետականացման մասին, որն ըստ էության բռնագրավման փորձ էր և եկեղեցուն զրկում էր ժողովրդի առաջնորդի իրավունքից, ուղղակիորեն վերաբերում էր նաև ծխական դպրոցներին: Զրկվելով նյութական միջոցներից՝ նրանք կանգնում էին փակման վտանգի առաջ: Այդ օրենքը ցարական կառավարության ռուսացման քաղաքականության արտահայտությունն էր, որից նա չէր ուզում հրաժարվել: Սակայն համաժողովրդական հուզումները ստիպեցին իշխանություններին 1905թ. ամռանը չեղյալ հայտարարել 1903թ. հունիսի 12-ի օրենքը, որից հետո ծխական դպրոցները նորից սկսեցին բարգավաճել: [[1905]]թ. Գայանյան դպրոցը հանձնվեց հայկական եկեղեցիների վարչությանը: [[1911]]-[[1912]]թթ տվյալներով միայն [[Երևան]]ի թեմում գործում էին 154 դպրոց, որից հինգը՝ Երևան քաղաքում: Դրանք էին Սուրբ Գայանեի, Սուրբ Մարիամյան ([[Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)|Զորավոր եկեղեցուն]] կից), Խրիմյան, Սուրբ Հովհաննեսի (Սահականուշյան) և [[Նոր Նորք վարչական շրջան|Նորքի]] (Սուրբ Սիմեոն եկեղեցուն կից) դպրոցներն էին: Վերջին չորսը տարրական էին, իսկ Գայանյանը մանկավարժական ուղղվածությամբ բարձր տիպի դպրոց էր՝ նախապատրաստական խմբով և ութ դասարաններով: [[1921]]թ. միավորվելովմիավորվել է Մեսրոպյան դպրոցին` Գայանյան դպրոցըև դարձել է երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոց <ref name="issue 128" /><ref>«Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 19, թիվ 179</ref><ref>«Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 13, թիվ 176</ref>:
 
== Միջոցառումներ ==
Տող 26.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=677}}