«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 616.
 
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
[[Պատկեր:Villars a Denain1.jpg|280px|մինի|աջից|[[Դենենի ճակատամարտ|Դենենի ճակատամարտում]] մարշալ Վիլարը առաջնորդում է ֆրանսիական զորքերի գրոհը (նկարը՝ «Դենենի ճակատամարտ», 1839 թվական Битва при Денене (1839).]]
Ապրիլի 10-ին ֆրանսիական 93-հազարանոց բանակը տեղակայվեց Սկարպոյում, իսկ Եվգենիի 133-հազարանոց բանակը՝ Դուեի և Բուշենի միջև:
 
Տող 624 ⟶ 625՝
Սակայն ավստրիական զորահրամանատարը ընկղմվեց ամրոցային պատերազմի մեջ և հունիսի 8-ին պաշարեց Կենուան, որը ընկավ հուլիսի 3-ին: Հուլիսի 17-ին արքայազն Եվգենին սկսեց Լանդրեսի պաշարումը, որպեսզի Շելդայի ու Սամբրոյի միջև ճանապարհ բացի: Դրանից հետո նա Ուազի հովտով ուղևորվեց դեպի Փարիզ: Վիլարը, ով հրաման էր ստացել մինչև դաշնակիցներից անգլիացիների առանձնանալը սահմանափակվել մարտավարական տեղաշարժերով, ամբողջ ժամանակ առանց գործողության կանգնած էր Շելդի թիկունքում: Կենուայի նվաճումն ու Լանդրեսի պաշարումը անհանգստացրեցին ֆրանսիական կառավարությանը, և Վիլարին հրաման տրվեց գործել վճռական կերպով միևնույն ժամանակ փորձելով թույլ չտալ Լանդրեսի անկումը:
 
Ֆրանսիական զորահրամանատարի հիասքանչ հաջողությունը դրսևորվեց հուլիսի 24-ին տեղի ունեցած այսպես կոչված [[Դենենի ճակատամարտ|Դենենի ճակատամարտում]], որը Փարիզը փրկեց Եվգենիի ներխուժումից, ինչպես նաև վերջինին ստիպեց հանել Լանդրեսի պաշարումը և Մոնսով նահանջել Տուրնե, իսկ այնտեղից էլ՝ Բրյուսել: Օգտվելով հաջողությունից, որը բարձրացրել էր ֆրանսիական բանակի ոգին՝ օգոստոսի 14-ին Վիլարը Ալբերգոտիին ուղարկեց պաշարել Դուեն: Սեպտեմբերի 8-ին ամրոցը հանձնվեց, և նույն օրը Սեն Ֆերմոնի ջոկատը շրջապատեց Կենուան, որն էլ հանձնվեց հոկտեմբերի 4-ին: Հոկտեմբերի 19-ին ընկավ Բուշենը<ref>Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.</ref><ref>Chandler, David G. Marlborough as Military Commander. Spellmount Ltd, (2003). ISBN 1-86227-195-X</ref><ref>Денен // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.</ref>:
 
=== Գործողությունները Հռենոսում ===