«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 661.
== Արդյունք ==
[[Պատկեր:Western Europe Utrecht Treaty.jpg|thumb|380px|աջից|Ուտրիխտի հաշտության պայմանագրով իսպանական տիրույթների բաժանումը]]
1713 թվականին ստորագրված [[Ուտրեխտի հաշտության պայմանագիր (1713)|Ուտրեխտի հաշտության պայմանագրով]] Ֆիլիպը ճանաչվեց որպես Իսպանիայի թագավոր ФՖիլիպ V Իսպանացի անունով, սակայն նա հրաժարվեց ֆրանսիական գահը ժառանգելու իրավունքից՝ այդպիսով խզելով ֆրանսիական և իսպանական թագավորական տների միջև կապը: Ֆիլիպը պահպանեց Իսպանիայի անդրօվկիանոսային տիրույթները, սակայն [[Իսպանական Նիդերլանդներ]]ը, [[Նեապոլի թագավորություն|Նեապոլը]], [[Միլանի դքսություն|Միլանը]], [[Պրեսիդի շրջան|Պրեսիդին]] և [[Սարդինիան]] փոխանցվեցին [[Ավստրիական կայսրություն|Ավստրիային]]: Ավստրիան նաև ստացավ [[Մանտովա]]ն այն բանից հետո, երբ 1708 թվականին կանխվեց մերձֆրանսիական Գոնզագա Նեվեր դինաստիայի հաստատումը: [[Սիցիլիա]]ն, [[Մոնֆերատ]]ը և Միլանի դքսության արևմտյան հատվածը միացվեցին [[Սավոյա]]յին: [[Գելդերն|Վերին Գելդերնը]] հանձնվեց [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիային]], իսկ [[Ջիբրալթար]]ն ու [[Մենորկա|Մենորկա կղզին]]՝ Մեծ Բրիտանիային: Բրիտանացիները նաև ստացան Ամերիկայում գտնվող իսպանական գաղութներում ձկան առևտրի մենաշնորհ(«[[ասենտո]]»): Անգլիան նաև սկսեց տնօրինել Պորտուգալիայի առևտուրը՝ վերջինի հետ 1703 թվականին կնքելով [[Մենտուենայի պայմանագիր]]ը<ref>Gregory, Desmond: Minorca, the Illusory Prize: A History of the British Occupations of Minorca Between 1708 and 1802 (Associated University Press, 1990)</ref><ref>Bruin, Renger and Cornelis Haven, eds. Performances of Peace: Utrecht 1713 (2015).</ref><ref>Mowat, R. B. History of European diplomacy, 1451–1789 (1928) pp 141–54; online pp 165–82.</ref><ref>Stanhope, Philip: History of England, Comprising the Reign of Queen Anne until the Peace of Utrecht (London: 1870)</ref><ref>Bruin, Renger and Cornelis Haven, eds. Performances of Peace: Utrecht 1713 (2015).</ref><ref>Francis, A.D. John Methuen and the Anglo-Portuguese Treaties of 1703. The Historical Journal Vol. 3, No. 2.</ref><ref> Kelly, James (1990). "The Irish Trade Dispute with Portugal 1780–87". Studia Hibernica. Liverpool University Press (25): 7–48. JSTOR 20496249.</ref>:
 
Հոգ տանելով իր կայսրության քաղաքական կազմակերպությունների համար՝ Ֆիլիպը, օգտագործելով Ֆրանսիայում Բուրբոնների կենտրոնացված համակարգի կիրառումը, հրամանագիր հրապարակեց, որով վերջ դրվեց [[Արագոնի թագավորություն|Արագոնի թագավորության]] ինքնավարությանը, որը պատերազմի ժամանակ աջակցում էր էրցհերցոգ Կառլին: Մյուս կողմից պատերազմում իրեն աջակցած [[Նավառայի թագավորություն|Նավարան]] ու [[Բասկերի Երկիր|բասկյան նահանգները]] չկորցրեցին իրենց ինքնավարությունը և պահպանեցին իշխանության իրենց ինստիտուտներն ու օրենքները:
Տող 669.
Հոլանդիան մի քանի նավահանգիստ ստացավ Իսպանական Նիդերլանդներում և [[Խելդերլանդ]]ի իսպանական հատվածն անեքսիայի ենթարկելու իրավունք: Միևնույն ժամանակ պատերազմը զգալի կերպով սննկացրել էր Հոլանդիային, որն այլևս չէր կարող մրցակցել Անգլիայի հետ ծովային առևտրում: Այն դադարեց լինել գերտերություն:
 
Ուտրեխտի հաշտության պայմանագրի կնքումովԵվրոպայի նկատմամբ ֆրանսիական գերիշխանությունը, որը բնութագրվում էր որպես «[[Grand Siècle]]», ավարտին մոտեցավ: Բացառությամբ Ֆիլիպ V-ի [[Ռևանշիզմ|ռևանշիստական]] [[Չորրորդ դաշինքի պատերազմ|պատերազմների]], որոնց նպատակն էր հարավիտալական հողերի նվաճումը (1718-1720), Ֆրանսիան և Իտալիան, որոնք ղեկավարում էին Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչներ, հետագա տարիներին մնացին դաշնակիցներ («[[Բուրբոնների ընտանեկան պայմանագիր]]»): Իսպանիան, որը տարածքներ էր կորցրել Իտալիայում և Նիդերլանդներում, զրկվեց իր ուժի մեծ մասից, անդրծովյան քաղաքականությունում դարձավ երկրորդական տերություն: Ավստրիան դարձավ Իտալիայում գերիշխող ուժը և կտրուկ ուժեղացրեց իր դիրքերը Եվրոպայում<ref>Rhea Marsh Smith, Spain: A Modern History (University of Michigan Press: Ann Arbor, 1965)</ref><ref>Penfield Roberts, The quest for security, 1715-1740 (1947).</ref><ref>Simms, Brendan. Three Victories and a Defeat: The Rise and Fall of the First British Empire. Penguin Books (2008).</ref><ref>Blanning, Tim. The Pursuit of Glory: Europe 1648-1815. Penguin Books (2008)</ref>:
 
== Ծանոթագրություններ ==