Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Պատկեր:Western Europe Utrecht Treaty.jpg|thumb|380px|աջից|Ուտրիխտի հաշտության պայմանագրով իսպանական տիրույթների բաժանումը]]
1713 թվականին ստորագրված [[Ուտրեխտի հաշտության պայմանագիր (1713)|Ուտրեխտի հաշտության պայմանագրով]] Ֆիլիպը ճանաչվեց որպես Իսպանիայի թագավոր ФՖիլիպ V Իսպանացի անունով, սակայն նա հրաժարվեց ֆրանսիական գահը ժառանգելու իրավունքից՝ այդպիսով խզելով ֆրանսիական և իսպանական թագավորական տների միջև կապը: Ֆիլիպը պահպանեց Իսպանիայի անդրօվկիանոսային տիրույթները, սակայն [[Իսպանական Նիդերլանդներ]]ը, [[Նեապոլի թագավորություն|Նեապոլը]], [[Միլանի դքսություն|Միլանը]], [[Պրեսիդի շրջան|Պրեսիդին]] և [[Սարդինիան]] փոխանցվեցին [[Ավստրիական կայսրություն|Ավստրիային]]: Ավստրիան նաև ստացավ [[Մանտովա]]ն այն բանից հետո, երբ 1708 թվականին կանխվեց մերձֆրանսիական Գոնզագա Նեվեր դինաստիայի հաստատումը: [[Սիցիլիա]]ն, [[Մոնֆերատ]]ը և Միլանի դքսության արևմտյան հատվածը միացվեցին [[Սավոյա]]յին: [[Գելդերն|Վերին Գելդերնը]] հանձնվեց [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիային]], իսկ [[Ջիբրալթար]]ն ու [[Մենորկա|Մենորկա կղզին]]՝ Մեծ Բրիտանիային: Բրիտանացիները նաև ստացան Ամերիկայում գտնվող իսպանական գաղութներում ձկան առևտրի մենաշնորհ(«[[ասենտո]]»): Անգլիան նաև սկսեց տնօրինել Պորտուգալիայի առևտուրը՝ վերջինի հետ 1703 թվականին կնքելով [[Մենտուենայի պայմանագիր]]ը:
 
Հոգ տանելով իր կայսրության քաղաքական կազմակերպությունների համար՝ Ֆիլիպը, օգտագործելով Ֆրանսիայում Բուրբոնների կենտրոնացված համակարգի կիրառումը, հրամանագիր հրապարակեց, որով վերջ դրվեց [[Արագոնի թագավորություն|Արագոնի թագավորության]] ինքնավարությանը, որը պատերազմի ժամանակ աջակցում էր էրցհերցոգ Կառլին: Մյուս կողմից պատերազմում իրեն աջակցած [[Նավառայի թագավորություն|Նավարան]] ու [[Բասկերի Երկիր|բասկյան նահանգները]] չկորցրեցին իրենց ինքնավարությունը և պահպանեցին իշխանության իրենց ինստիտուտներն ու օրենքները:
 
Եվրոպայում Ֆրանսիայի սահմանների լուրջ փոփոխություններ տեղի չունեցան: Չնայած ֆրանսիացիները չկորցրեցին իրենց գրաված տարածքները՝ նրանց ընդարձակումը կենտրոնական Եվրոպայում դադարեցվեց: Ֆրանսիայն դադարեց [[Ստյուարտներ|Ստյուարտների դինաստիայից]] անգլիական գահի հավակնորդներին սատարել և Անային ճանաչեց օրինական թագուհի: Բացի այդ, ֆրանսիացիները հրաժարվեցին [[Հյուսիսային Ամերիկա]]յում գտնվող որոշ տարածքներից՝ ճանաչելով Անգլիայի գերիշխանությունը [[Ռուպերտի հողեր|Ռուպերտի հողերի]], [[Նյուֆաունդլենդ]]ի, [[Ակադիա]]յի և [[Սեինտ Քիտս]] կղզու իրենց հատվածի նկատմամբ: Ֆրանսիան պարտավորվեց ոչնչացնել Դյունկիրխյան նավահանգիստը, որը ծառայում էր առևտրային նավերի նկատմամբ հարձակումներ գործող ֆրանսիական նավերի գլխավոր հենակետ:
 
Հոլանդիան մի քանի նավահանգիստ ստացավ Իսպանական Նիդերլանդներում և [[Խելդերլանդ]]ի իսպանական հատվածն անեքսիայի ենթարկելու իրավունք: Միևնույն ժամանակ պատերազմը զգալի կերպով սննկացրել էր Հոլանդիային, որն այլևս չէր կարող մրցակցել Անգլիայի հետ ծովային առևտրում: Այն դադարեց լինել գերտերություն:
 
Ուտրեխտի հաշտության պայմանագրի կնքումովԵվրոպայի նկատմամբ ֆրանսիական գերիշխանությունը, որը բնութագրվում էր որպես [[Grand Siècle]], ավարտին մոտեցավ: Բացառությամբ Ֆիլիպ V-ի [[Ռևանշիզմ|ռևանշիստական]] [[Չորրորդ դաշինքի պատերազմ|պատերազմների]], որոնց նպատակն էր հարավիտալական հողերի նվաճումը (1718-1720), Ֆրանսիան և Իտալիան, որոնք ղեկավարում էին Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչներ, հետագա տարիներին մնացին դաշնակիցներ («[[Բուրբոնների ընտանեկան պայմանագիր]]»): Իսպանիան, որը տարածքներ էր կորցրել Իտալիայում և Նիդերլանդներում, զրկվեց իր ուժի մեծ մասից, անդրծովյան քաղաքականությունում դարձավ երկրորդական տերություն: Ավստրիան դարձավ Իտալիայում գերիշխող ուժը և կտրուկ ուժեղացրեց իր դիրքերը Եվրոպայում:
 
== Ծանոթագրություններ ==
31 829

edits