Բացել գլխավոր ցանկը

Changes

=== Գործողությունները Հռենոսում ===
Երկու բանակները Հռենոսում դեռևս կանգնած էին միմյանց դեմ: Կայսերակն 30-հազարանոց զորքը գտնվում էր Էթիլենգենի ամրացված գծում, իսկ Հարկուրայի 26-հազարանոց բանակը՝ Լաուտերեի ամրացված գծում: Որևէ կողմից չէր ձեռնարկվում վճռորոշ գործողություններ:
 
=== Գործողություններն Ալպերում ===
Խաղաղության մասին բանակցությունները չէին կարող չանդրադառնալ Ալպյան սահմաններում ընթացող ռազմական գործողություններին, որը 1712 թվականին սկսվեց հուլիսի 12-ին մարշալ Բերվիկի 22-հազարանոց բանակի տեղաշարժով դեպի Բարսելոնետիի հովիտ ու Դյուրանս: Դուքս Սավոյացին 35-հազարանոց բանակով շարժվեց նրան ընդհառաջ՝ դեպի Ֆենեստրելե, բայց վճռական ճակատամարտ տեղի չունեցավ: Մի շարք մարտավարական տեղաշարժերից հետո Բերվիկը հեռացավ Շիանալ, որտեղ տեղափոխվեց նաև իր գլխավոր շտաբակայանը: Սավոյացիները հեռացան դեպի Սուզե:
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
1712 թվականին Իսպանիայում ֆրանսիացիները ունեցան ցավալի կորուստ դեմս Վանդոմի, ով հունիսի 11-ին մահացավ Տորտոզում: Նրա մահը Շտարեմբերգի համար ճիշտ ժամանակին վրա հասավ: Նա Իտալիայից համալրում ստանալով հուլիսի 29-ին Բալագերի նկատմամբ գրոհ ձեռնարկեց: 9-հազարանոց ջոկատ էլ տրամադրեց Գերոնի պաշարման համար: Սակայն, դաշինքից Անգլիայի դուրս գալը ու անգլիական զորքերի հեռացումը, որոնք գտնվում էին իր հրամանատարության ներքո,այնքան թուլացրեցին իր ուժերը, որ նա հեռացավ իր ամրացված ճամբար: Այնուամենայնիվ, նա չդադարեցրեց Գերոնի պաշարումը, և նոյեմբերի 1-ին գեներալ Վետցելի կորպուսի ուժերով այն պաշարեց: Երբ 1713 թվականի հունվարի 3-ին Գերոնին մոտեցան ֆրանսիական օժանդակ ուժեր և սպառնալով Բարսելոնային, Շտարեմբերգը հանեց պաշարումն ու նահանջեց իր ճամբար:
 
== Ծանոթագրություններ ==
31 817

edits