Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== 1710 թվականի արշավ ==
1710 թվականին դաշնակիցները Իսպանիայում սկսեցին իրենց վերջին ռազմարշավը: Կառլ Հաբսբուրգի բանակը Ջեյմս Սթենհոուփի հրամանատարությամբ Բարսելոնայից շարժվեց դեպի Մադրիդ: Հուլիսի 10-ին Ալմենարի մոտ անգլիացիները գրոհեցին և կատաղի կռիվներից հետո ջախջախեցին իսպանացիներին: Միայն գիշերային մթությունը փրկեց Ֆիլիպ V-ին լիակատար ջախջախումից: Օգոստոսի 20-ինտեղի ունեցավ Սարագոսայի ճակատամարտը 25-հազարանոց իսպանական բանակի և 23-հազարանոց դաշնակցային (ավստրիացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ, պորտուգալացիներ) զորքերի միջև: Աջ թևում պորտուգալացիները նահանջեցին, բայց կենտրոնն ու ձախ թևը կանգուն մնացին և ջախջախեցին հակառակորդին: Ֆիլիպի պարտությունը թվում էր վերջնական. նա փախավ Մադրիդ, իսկ մի քանի օր անց իր նստավայրը տեղափոխեց [[Վալյադոլիդ]]:
 
Կառլ Հաբսբուրգը երկրորդ անգամ նվաճեց Մադրիդը, սակայն ազնվականության մեծ մասը «օրինական» Ֆիլիպ V-ի հետ մեկնեց Վալյադոլիդ, իսկ բնակչությունը գրեթե բացահայտ դրսևորում էր իր անհանդուրժողականությունը: Կառլի դրությունը բավականին անկայուն էր: Նրա բանակը տառապում էր սովից: Լյուդվիկ XIV-ը թոռանը խորհուրդ տվեց հրաժարվել գահից, սակայն Ֆիլիպը չհամաձայնվեց: Որոշ ժամանակ անց Կառլը նահանջեց Մադրիդից, քանի որ այնտեղ չկարողացավ իր բանակի համար հավքել պարեն: Ֆրանսիայից ժամանեց նոր բանակ, որը սկսեց հետապնդել նահանջողներին: 1710 թվականի դեկտեմբերի 9-ին Բրիուգենի մոտ Վանդոմը ստիպեց անգլիական ջոկատին կապիտուլացիայի ենթարկվել, որի մոտ ավարտվել էր սպառազինությունը: Գերևարվեց նաև գեներալ Սթենհոուփը: Գրեթե ամբողջ Իսպանիան հայտնվեց Ֆիլիպ V-ի վերահսկողության ներքո: Կառլը իր իշխանությունը պահպանեց միայն Բարսելոնայում և Տորտոսում, ինչպես նաև Կատալոնիայի մի հատվածում: Դաշինքը սկսեց թուլանալ և կազմաքանդվել:
 
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
Ֆլանդրիայում ռազմական գործողությունները սկսվեցին 1710 թվականի ապրիլի 23-ին, երբ դաշնակիցները պաշարեցին Դուե ամրոցը, որում փակվեց Ալբերգոտի 8-հազարանոց կայազորը: Ֆրանսիական շուրջ 75-հազարանոց բանակը գտնվում էր Կամբրեում, որտեղ մայիսի 20-ին ուղևորվեց վիրավորումից ապաքինված մարշալ Վիլարը: Դաշնակիցների 160-հազարանոց բանակի քանակական առավելությունն այնքան մեծ էր, որ մարշալը չէր կարող ճակատամարտով հաջողություն ունենալու հույս ունենալ: Այդ իսկ պատճառով նա իր առև նպատակ դրեց հակառակորդին շեղել նրանց կողմից պաշարված ամրոցներից: Այնուամենայնիվ, վերջիններն աստիճանաբար հանձնվեցին (Դուեն հունիսի 27-ին, Բետյուն օգոստոսի 28-ին, Սենտ Վենանը սեպտեմբերի 29-ին և Էրան նոյեմբերի 8-ին): Էրայի անկումից հետո դաշնակիցները մտան ձմեռային փուլի մեջ: Նրանց օրինակին հետևեցին նաև ֆրանսիացիները:
 
Նշված ժամանակաշրջանում Էլզասում որևէ նշանակալի իրադարձություն տեղի չունեցավ: Մարշալ Բեզոնը, որ այնտեղ ղեկավարում էր ֆրանսիական բանակը (50 գումարտակ և 84 էսկադրոն), Լաուտրեի մոտ գտնվող ամրացված ճամբարից դուրս չեկավ: Նրա հակառակորդ, կայսերական գեներալ Գրոֆելդը նույնպես մնաց իր ճամբարում, որը գտնվում էր Էթլինգենում: Երկու կողմն էլ լիակատար անգործության պայմաններում մնացին մինչև նոյեմբերի 19-ը, երբ մտան ձմեռման փուլ:
 
=== Գործողությունները Ալպերում ===
Ալպիական սահմաններում մարշալ Բերվիկը 35-հազարանոց զորքով շարունակեց իրականացնել պաշտպանական գործողություններ: Դաշնակիցները հուլիսին Կոմոյի վրա անհաջող հարձակումից հետո նույնիսկ անգլիական դեսանտի աջակցությամբ չկարողացավ հաջողության հասնել և վերադարձավ Պեմոնտ: Նրանց հեռացումից հետո Բերվիկն անմիջապես զբաղեցրեց լքված դիրքերը:
 
===Գործողություններն Իսպանիայում ===
Իսպանիայում Ֆիլիպ Անժուրացու բոլոր զորքերից ձևավորվում է երկու բանակ: Դրանցից մեկը, որն ուներ 40 գումարտակ և 66 էսկադրոն, նախատեսված էր Կատալոնիայում գործողություններ իրականացնելու համար, իսկ մյուսը, որն ուներ 20 գումարտակ և 50 էսկադրոն Էստրեմադուրայում գործելու համար և որը պետք է հենվեր Անդալուզիայում տեղակայված ուժերի վրա (14 գումարտակ և 15 էսկադրոն): Մնացած զորքերը տեղակայվեցին Վալենսիայում: Վիլյադարիսի 23-հազարանոց իսպանական բանակը գտնվում էր Ալմենարոյի և Ալգուերոյի միջև: Կոմս Շտարեմբերգը մոտենում էր Բալագերուին: Նա իր ղեկավարության ներքո ուներ 15-հազարանոց հետևակ և 3,5 հազարանոց հեծելազոր:
 
Հույսը դնելով թվային առաբելության վրա՝ Ֆիլիպը և մարկիզ Վիլադարիսը որոշեցին գրոհել կայսերականներին: Հունիսի 10-ին, անցնելով Լերիդայի մոտ Սերգու գետը, նրանք շարժվեցին դեպի Բալագերա, որի մոտակայքում գտնվող ամրացված ճամբարում գտնվում էին Շտարեմբերգի զորքերը: Տեսնելով հակառակորդի ամուր դիրքերը՝ Վիլադարիսը որոշում է չհարձակվել և հեռանում է Ալմենար: Այդ ընթացքում Շտարեմբերգը, ստանալով համալրում, հարձակման անցավ և հունիսի 27-ին Ալմենարում պարտության մատնեց ֆրանսիացիներին: Սակայն, կայսերականները իրենց հաջողություները չզարգացրեցին, և միայն օգոստոսի 12-ին Շտարեմբերգը 24-հազարանոց զորքով շարժվեց դեպի Սարագոսա, որտեղ օգոստոսի 19-ին հասավ նաև իսպանա-ֆրանսիական բանակը: Այստեղ ֆրանսիացիները, որոնք օգոստոսի 20-ին հարձակման էին ենթարկվել Շտարեմբերգի կողմից, կրեցին նոր պարտություն:
 
Սեպտեմբերի 16-ին Վիլյադոլիդ է ժամանում դեներալ Վանդոմը, ում ներկայությամբ Պիրենեյան թերակղզում պատերազմը ստացավ նոր շրջադարձ: Նա հրամայեց դե Բեին անմիջապես ուղևորվել դեպի Էստրեմադուրա, որպեսզի փակի Էլվասում տեղակայված անգլոո-պորտուգալական զորքերի ճանապարհը դեպի Իսպանիա: Դրանից հետո մարշակը մնացած ուժերը կենտրոնացրեց Սալամանկայում: Զբաղված լինելով բանակի վերակազմությամբ և ամրությունների կառուցմամբ՝ Վանդոմը չէր կարող անմիջապես հանդես գալ ընդդեմ դաշնակիցների: Այդ իսկ պատճառով նա առանձնացրեց պորտուգալացիներին կայսերականներից, հոգ տարավ վերջինների և Սարագոսայի միջև հաղորդակցությունը կտրել: Այդ անելու համար նա հեծելազոր տեղակայեց նրանց կոմունիկացիոն ուղղու վրա, ինչպես նաև նվաճեց կայսերականների ձեռքում գտնվող թիկունքային կետերը: Նա հասավ այն բանին, որ Մադրիդը բաժանեց երկրի մյուս մասից՝ մայրաքաղաքին մատնելով սովի: Նրա ուժերն ավելանում էին անընդհատ:
 
Այդ ընթացքում էրցհերցոգ Կառլը ստիպված էր լքել Մադրիդը, բայց ուժերի թուլության պատճառով խուսափելով Վանդոմի հետ հանդիպումից: Նա որոոշեց միավորվել պորտուգալացիների հետ, ինչի համար նոյեմբերի 12-ին անցավ Տախո գետ և տեղակայվեց Տոլեդոյի ու Արանժուեցի միջև: Սակայն անգլո-պոորտուգալական ուժերի հետ միավորվելու հավանականության բացակայությունն այնքան ակնհայտն էր, որ կոմս Շտարեմբերգը հեռացավ Արագոն և նոյեմբերի 29-ին թողեց Տոլեդոն: Այդ ժամանակ Վանոդմը տեղեկություն ստացավ այն մասին, որ գեներալ Սթենհոուփը մոտեցել է Բրիգուետ (Մադրիդից հյուսիս-արևելք): Դեկտեմբերի 9-ին Վանդոմը գրոհեց հակառակորդին և կռվից հետո, որը տևեց մի ամբողջ օր, անգլիացի գեներալը 3400 զինվորով, հրանթներով և պարենով հանձնվեց կապիտուլացիայի՝ մարտի դաշտում թողնելով շուրջ 6 հազար սպանված և վիրավոր: Ֆրանսիացիների կորուստները շուրջ 1,5 հազար էին: Հաջորդ օրը Վիլյա Վիսոսի մոտ Վանդոմը հարձակվեց Սթենհոուփին օգնության շտապող կոմս Շտարեմբերգի վրա և կատաղի ու արյունալի կռիվից հետո ջախջախեց նաև նրան: Դեկտեմբերի 23-ին կոմս Շտարեմբերգը ժամանեց Սարագոսա, որտեղից ձմեռման համար մեկնեց Կատալոնիա:
 
== 1711 թվականի արշավանք ==
Պատերազմի բոլոր ռազմադաշտերում պատերազմող կողմերը չիրականացրեցին որևէ վճռական գործողություն՝ սահմանափակվելով տեղաշարժերոով ու չնչին բախումներով:
 
Դուքս Մալբորոն կոորցրեց իր քաղաքական ազդեցությունը Լոնդոնում՝ անհարմար դրության մեջ ընկնելով իր կնոջ և թագուհի Աննայի միջև տեղի ունեցած վեճի պատճառով: Ընդ որում, ռազմական գործողությունները աջակցոող [[Վիգեր|վիգերին]] փոխարինման եկան խաղաղության կողմնակից [[Տորեր (բրիտանական քաղաքական կուսակցություն)|տորերը]]: Մալբորոն, ով հանդիսանում էր անգլիական միակ ընդունակ զորահրամանատարը, 1711 թվականին հետ կանչվեց Մեծ Բրիտանիա և փոխարինվեց [[Ջեյմս Բատլեր, Օրմոնդի 2-րդ դուքս|դուքս Օրմոնդով]]:
 
1711 թվականի ապրիլի 17-ին արձանագրված ր ավագ եղբայր Ջեզեֆի հանկարծակի մահից հետո էրցհերցոգ Կառլը, ով դեռևս գտնվում էր Բարսելոնայում, հռչակվեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ VI անունով: Այդ հանգամանքը նշանակում էր, որ ավստրիացիների հաղթանակի դեպքում կվերածնվի Կառլ V-ի կաթոլիկ կայսրությունը, ինչը ընդհանրապես ձեռնտու չէր ո՛չ անգլիացիներին, ո՛չ էլ հոլանդացիներին: Բրիտանացիները սկսեցին դաշնակիցներից գաղտնի երկկողմ բանակցություններ, և ֆրանսիացիները Վիլալի հրամանատարությամբ 1712 թվականին կարողացան վերադարձնել իրենց կորցրած բազմաթիվ տարածքներ:
 
== 1712 թվականի արշավանք ==
1712 թվականի հուլիսի 24-ին մարշալ Վիլարը Դենենի մոտ ջախջախեց դաշնակիցներին: Եվգենի Սավոյացին չկարողացավ փրկել դրությունը: Դրանից հետո դաշնակիցները չեղյալ հայտարարեցին Փարիզի վրա գրոհելու պլանը, իսկ Եվգենին սկսեց իր զորքերը հանել Իսպանական Նիդերլանդներից:
 
1712 թվականի սեպտեմբերի 11-ին ֆրանսիական նավատորմը, որը վաղուց ակտիվություն չէր ցուցաբերում, հարձակվեց Ռիո դե Ժաներոյի վրա, քաղաքից վերցրեց մեծաքանակ ռազմավար և հաջողությամբ վերադարձավ Եվրոպագ:
 
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
Ապրիլի 10-ին ֆրանսիական 93-հազարանոց բանակը տեղակայվեց Սկարպոյում, իսկ Եվգենիի 133-հազարանոց բանակը՝ Դուեի և Բուշենի միջև:
 
== Ծանոթագրություններ ==
31 817

edits