«Կղեմես Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:ClemensVonAlexandrien.jpg|thumb]]
'''Կղեմես Ալեքսանդրացի''' ({{lang-el|Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς}}, {{lang-la|Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (''Տիտոս Փլաբիոս Կղեմես'')}}, 150, [[Աթենք]] – 216, [[Կապադովկյան Կեսարիա]]), [[Աստվածաբանություն|աստվածաբան]], եկեղեցական մատենագիր, [[Ալեքսանդրիա]]յի պատրիարք: Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն: Քրիստոնյա դառնալուց հետո շ ճանապարհորդել է Իտալիայում[[Իտալիա]]յում, Ասորիքում[[Ասորիք]]ում, Պաղեստինում[[Պաղեստին]]ում, Եգիպտոսում[[Եգիպտոս]]ում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] մտածողներին: Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին: Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք (200–203): [[Սեպտիմիոս Սևերոս]] կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, 203-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ: Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ըստ [[Եվսեբիոս Կեսարացու՝Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]]՝ Կղեմես Ալեքսանդրացին 215/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը:
 
== Ժառանգությունը ==
Կղեմես Ալեքսանդրացին Որոգինեսից[[Որոգինես]]ից հետո Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի III դ. ամենանշանավոր ներկայացուցիչն էրէ, առաջին քրիստոնյա գիտնականը, գիտ.գիտական աստվածաբանության հիմնադիրը: Նա քրիստ. հավատին ու վարդապետությանը հաղորդել է աստվածաբանական բնույթ՝ գիտական հիմքով, [[Հելլենիզմ|հելլենիստական]] կրթությունը և փիլիսոփայությունը[[փիլիսոփայություն]]ը ծառայեցրել քրիստոնեական հավատին: Ըստ նրա՝ փիլիսոփայությունն օժանդակ միջոց է հավատին հասնելու, նախապատրաստություն հավատացյալին՝ ճշմարտությունն ընդունելու և ի Քրիստոս առաջնորդելու համար: Հելլենիստական բարձր կրթություն ստացած Կղեմես Ալեքսանդրացին փիլիսոփայությունը համարել է «Աստծո գործ», աստվածային նվեր մարդուն և, հետևաբար, «բարի»: Այն տրվել է հույներին այնպես, ինչպես Օրենքը՝ հրեաներին, Ավետարանը՝ ողջ աշխարհին: Ձգտելով հույներին (հեթանոսներին) դարձի բերել՝ Կղեմես Ալեքսանդրացին ոչ միայն ապացուցել է քրիստոնեության առավելությունը հեթանոսությունից, այլև, նրանց չվիրավորելու համար, դրական վերաբերմունք է ցույց տվել հունական փիլիսոփայության նկատմամբ, այն համարել օգտակար և ձգտել քրիստոնեությունը բարձրացնել կրթված հույներիմոտ հարգված փիլիսոփայության աստիճանի: Ալեքսանդրիայի զարգացած քաղաքակրթության համար եկեղեցու ավետարանական տիպարը համարվել է պարզամիտ և անբավարար: Կղեմես Ալեքսանդրացին փորձել է ավետարանական կամ եկեղեցական քրիստոնյային բարձրացնել «գնոստիկ» (իմացական, գիտուն) քրիստոնյայի մակարդակին, որը կդիմագրավեր հունական փիլիսոփայության և գնոստիկ
ականության քննադատություններին: Ըստ նրա, հավատացյալների մի մասը, որոնք հասել են գիտությանը, կարող են լինել «գնոստիկներ»: «Գնոստիկ» քրիստոնյան Տիրոջ միակ ճշմարիտ աշակերտն է և Տիրոջ խորհուրդների ու վարդապետության միակ ճանաչողը, միակ բարեպաշտը, անմեղանչողը:
Նա է կատարյալ քրիստոնյան, որ մահից հետո ուղղակիորեն գնում է երկնային արքայություն: Կղեմես Ալեքսանդրացին իրեն անվանել է «գնոստիկ»: Նրա ուսմունքը թեև մեծ դեր է խաղացել հեթանոսության և հելլենիստ. մտածողության հանդեպ քրիստոնեության հաղթանակի գործում, սակայն նրա «գիտական քրիստոնեությունը» պարունակել է գնոստիցիզմի տարրեր: Վարդապետ. մի շարք հարցերում թույլ է տվել սխալներ (նյութի հավիտենականության, Որդու արարած լինելու, Լոգոսի երևութական մարմնացման, հոգեփոխության ևն), որոնք հետագայում քննադատել են եկեղեցու հայրերը: