«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 106.
1801 թվականի մայիսի վերջին Թագավորական ինստիտուտը հրավիրեց Յունգին բժշկական պրակտիկային չվերաբերող հանրային դասախոսությունների դասընթաց կարդալու։ Յունգը, միջոցների տիրապետելով, թույլ տվեց իրեն վիճել հոնորարի արժեքի համար։ Այն ժամանակ նա արդեն երկու անգամ Բեյքերյան դասախոսություն կարդալու իրավունք էր ձեռք բերել, 1803 թվականին ձեռք բերեց նաև երրորդ անգամ։ Ի վերջո, Բենջամին Րումֆորդի հանձնարարությամբ Յունգին տվեցին պրոֆեսորի պաշտոն և նշանակեցին տարեկան 300 ֆունտ ստերլինգ հոնորար (մոտավորապես 25 000 ժամանակակից ցենտ), և նա ամբողջությամբ նվիրվեց այդ դասախոսություններին, որոնց պատրաստման վրա ծախսեց ինը ամիս։ Տարբեր առարկաներին նվիրված թվով 50 դասախոսություններ կարդացին 1802 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 17-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 14։00-ին և ուրբաթ ժամը 20։00-ին։ Գրեթե նույն ռեժիմով, սակայն լրացված տարբերակով, դասախոսությունները կրկնվեցին 1803 թվականին։ 1807 թվականին հրապարակվեցին 60 դասախոսություններ՝ դասակարգված հետևյալ առարկաներում՝ «Մեխանիկա», «Հիդրոդինամիկա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա»։ Դասախոսությունների իրական բովանդակությունը շատ ավելի լայն էր՝ առաջին բաժնում խոսվում էր նաև գեղանկարչության և ճարտարապետության մասին, երկրորդում՝ երաժշտության և օպտիկայի, երորդում՝ աստղագիտության և աշխարհագրության, իսկ չորորդում՝ ինչպես մաքուր, այնպես էլ կիրառական մաթեմատիկայի։
 
Գրեթե միանգամից պարզ դարձավ դասախոսի և իր լսարանի մակարդակների աղաղակող անհամապատասխանությունը։ Յունգի դասախոսությանը ներկա գտնված Էմանուելի քոլեջի թյութորըկարգապահությանը հետևող ուսուցիչը խայթիչ կերպով գրեց, որ «Յունգը ելույթ ունեցավ մի քանի հիմար կանանց և դիլետանտ փիլիսոփաների առաջ», ավելանելովավելացնելով, որ Յունգի գլխավոր սխալը «գիտելիքի, այլ ոչ թե ունկնդիրների անգիտության վրա հիմնվելն էր»։ 1802 թվականի մայիսի 23-ին Ջեյմս Հիլրեյը հրապարակեց մի չար (Է․ Ռոբինսոնի որակմամբ) ծաղրանկար, որը վերարտադրում էր դասախոսությունների ժամանակ տիրող իրադրությունը։ Նկարիչը միավորել էր մի քանի դասախոսական սեզոն, քանի որ 1800 թվականին տեղի էր ունեցել ուրախեցնող գազի ցուցադրում, իսկ նկարի վրա ճանաչելի Հ․ Դեվին չերչէր աշխատում ինստիտուտում մինչև 1801 թվականը։ Ե․Մ․ Կլյաուսի բնութագրմամբ՝
 
''Նրա շարադրանքը «տառապում էր» չափազանց մեծ սեղմվածությունից, նա չերչէր սիրում կանգ առնել միջակաընթացիկ հարցերի վրա, «ծամել» այն։ Նրան թվում էր, թե իրեն կհասկանան կես բառից, ինչպես միշտ ինքն էր հասկացել։ Նա խոսում էր ճիշտ, արագ, իր արտահայտությունները հնչում էին պարզ, ավարտուն, սակայն իրեն լսելը հեշտ չեր։չէր։ Նա չափազանց հարուստ կերակուր էր տալիս միջին ինտելեկտուալությամբ ուտողների համար, շատ ավելի, քան նրանք կարող էին յուրացնել։''
 
Քանի որ համալսարանը ավելի շատ վերածվել էր տարաբնույթ ժամանցների վայրի, այլ ոչ լուսավորության կենտրոնի, 1803 թվականի ամռանը Յունգը հրաժեշտ տվեց այս հաստատությանը։ Պաշտոնական պատճառը Թագավորական ինստիտուտում իր պարտականությունների և նրա բժշկական փորձաշրջանի անհրաժեշտության հարցերի միջև տարաձայնությունն էր։ Յունգի և ադմինիստրացիայի միջև տարաձայնություն չէր եղել։ Պրոֆեսորի պաշտոնի հրաժարականից հետո նա պահպանեց իր անդամակցությունը ինստիտուտում և մինչև կյանքի վերջը հրատարակվեց նրա հրապարակումներում[67]։
 
1802 թվականի ամռանը հերցոգ Ռիչմոնդսկին խնդրեց Յունգին ուղեկցել իր զարմիկներին Ֆրանսիա, որպես անձնական բժիշկ և ֆրանսերեն լեզվի թարգմանիչ։ Երեք ամիս նրանք անց կացրեցինանցկացրին Ռուանում, ինքը՝ Յունգը, կարողացավ երկշաբաթյա ուղևորություն կատարել Փարիզ, ընդ որում նիստերից մեկին ներկա էր հենց Նապոլեոնը։ ՊիկոկՊիկոկը հաստատում էր , որ Յունգին ներկայացնում են առաջին հյուպատոսին, բայց ինքը՝ Յունգը, իր ինքնակենսագրականում գրել էր, որ միայն կողքից դիտում էր։ Ինչ վերաբերում է ֆրանսիացի գիտնականներին, ապա նրանք նպաստեցին նրան, որ 1804 թվականին Յունգը նշանակվեց Թագավորական ընկերության և արտասահմանի միջև նամակագրության քարտուղար (foreign secretary)։քարտուղար։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց մինչև կյանքի վերջը[69]։
 
=== Ամուսնություն։ Բնափիլիսոփայության դասընթաց ===
Տող 119.
 
Ամուսնանալուց հետո Յունգը մշտական եկամտի աղբյուրի կարիք ուներ, որը կարող էր տրամադրել միայն բժշկությունը։ Ցանկանալով հանգստանալ քննադատներից՝ 1804 թվականի ամռանը նա կնոջ հետ հաստատվեց Ուորթինգ կուրորտային քաղաքում, որը մեծահարուստների շրջանում տարածում էր գտել մայրցամաքային շրջափակման պատճառով, ինչպես նաև այդ ժամանակ Ֆրանսիայում հանգստանալը անհնարին էր։ Տասնհինգ տարի շարունակ, տարին չորս ամիս, լողափի սեզոնի ժամանակ աշխատում էր Ուորթինգում։ Ընդ որում 1808 թվականին նա; կարողացավ այնտեղ տուն գնել և ստանալ բժիշկ-ռեզիդենտի կոչում։ Հենց այս տարիների Յունգի գիտական աշխատանքները կապված են եղել հենց այս քաղաքի հետ[71]։
Յունգը ակնկալում էր գումար վաստակել «Բնափիլիսոփայության և մեխանիկական արվեստի դասախոսությունների դասընթաց» (A Course of Lectures on Natural Philosophy and the Mechanical Arts) երկհատորի հրատարակման համար, որ լինելու էին մոտ 1500 թերթի սահմաններում և գունավոր պատկերներով։ Հրատարակչությունը նրան 1000 ֆունտ էր խոսք տվել՝ մերօրյա համարժեք գներով՝ 72000 ֆունտ։ Արդյունքում նա այդպես էլ չստացավ իր հոնորարը հրատարակչության լուծարման պատճառով, բայց գիրքը մինչ այդ հասցրել էր լույս տեսնել։ Առաջին հատորը իր մեջ ներառում էր 60 դասախոսություն Թագավորական ինստիտուտում, երկրորդում ներառվեցին նրա նախկինում, ինչպես նաև նոր հրատարակված հոդվածները (այդ թվում և «Աչքի մեխանիզմի մասին») և բնագիտական գրականության կատալոգ անտիկ ժամանակաշրջանից մինչև 1805 թվականը։ Կատալոգը կազմվել էր դասախոսություններին պատրաստվելու ժամանակ և ներառում էր շուրջ 20 000 վերնագիր թեմատիկ հերթականությամբ[71]։ Այս աշխատանքի մանրամասն և հանգամանալից լինելը ապացուցում է այն փաստը, որ մատենագիտական ցանկում նշված է նույնիսկ Մ․Վ․Լոմոնոսովի «Լույսի ծագման մասին գրությունը»[73]։
Ժոզեֆ Լառմոռը Յունգի «Դասախոսությունների դասընթացը» որակում է ինչպես իր ժամանակների «այս տիպի առավել լայնածավալ և օրիգինալ աշխատություն»[74][75]։
«Դասախոսությունների դասընթացին» բնորոշ է գիտական թեորիայի և տեխնիկական պրակտիկայի կապը, որը առհասարակ Յունգի մոտ հաճախակի է հանդիպում: