Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Գործողությունները ծովում ===
1709-1712 թվականներին դաշնակիցների նավատորմը ստիպված չի եղել մասնակցել որևէ նշանակալի գործողությունների, քանի որ ծովում բացակայում էէր հակառակորդի ուժերը, ինչպես նաև այն պատճառով, որ բոլոր կարևոր թիրախները նվաճվծ էին (Ջիբրալթար, Մինյորկա, Սարդինյա) և նրանց մնում էր միայն պահպանել իրենց նվաճումները: Ջոկատների բաժանված դաշնակցային նավատորմը ամեն տեղ ծովից աջակցում էր ցամաքային զորքերին. այն կապ էր պահպանում Իսպանիայի և Իտալիայի միջև, բանակի համար տեղափոխում էր սպառազինություն և պարեն, ֆրանսիացիներին թույլ չէր տալիս իրենց բանակի համար պարեն տեղափոխեն ծովով: Այնուամենայնիվ, ֆրանսիացիներին երբեմն հաջողվում էր խափել դաշնակիցների զգոնությանը: Օրինակ, կապիտան Կասարին հաջողվեց 1709, 1710 և 1711 թվականներին սննդով բարձված տրանսպորտային նավերը տեղափխոել Մարսել, ինչը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ Ֆրանսիայում այդ թվականներին անբերրի ժամանակաշրջան էր: 1712 թվականին նրան հաջողվեց Միջերկրական ծովից նավարկել դեպի Վեստ Ինդիա և [[Կեսարի արշավանք|ասպատակել]] անգլիական ու հոլանդական մի շարք գաղութներ<ref>Louis-Nicolas Bescherelle, [https://books.google.com/books?id=oi9GAAAAcAAJ ''Histoire des marins illustres de la France, de l'Angleterre et de la Hollande''], Ardant, 1868 p. 53-60.{{ref-fr}}</ref><ref> Norman, Charles Boswell. [https://books.google.com/books?id=3nk2AAAAMAAJ&dq=cassard%201712%20montserrat&pg=PA139#v=onepage&q=cassard%201712%20montserrat&f=false ''The corsairs of France'']. pp.&nbsp;139–150.</ref><ref>Statham, Edward Phillips ''Privateers and Privateering'', Cambridge University Press, 2011 (1st ed. 1910)</ref><ref>Jean Meyer, Martine Acerra. Histoire de la marine française. — Rennes: Ouest-France, 1994. — ISBN 2-7373-1129-2.</ref>:
 
Սակայն ֆրանսիական տարածքներում դաշնակիցների փորձերը ամրապնդվելու փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: 1710 թվականի հուլիսին նրանց հաջողվեց նվաճել Ցետա նավահանգիստը, սակայն այն պահել չկարողացան: Միջերկրական ծովում ֆրանսիացիների թույլ լինելու հետևանքով դաշնակիցների ուժերը աստիճանաբար պակասում էին, և նրանք կարող էին մեծ ոուժեր կենտրոնացնել Անգլիական ջրանցքում և Հյուսիսային ծովում առևտրային ուղիները փակելու համար: Դրանից հետո ֆրանսիական կապերների հաջողությունների սկսեցին արագորեն նվազել՝ չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական կառավարությունը այդ նպատակով տրամադրել էր հսկայական գումարներ, իր ավատորմի ամբողջ անձնակազմը և նավահանգիստների ռեսուրսները: Այդպիսով ֆրանսիական ծովային առևտուրը դադարեց, որի հետ դադարեց գոյություն ունենալ նաև ֆրանսիական նավատորմը:
 
Ֆրանսիացիների կողմից այդ պայքարում հատկացվել էին մի քանի սպաներ, ովքեր իրականացրեցին մի շարք փառահեղ և երբեմն զարմանալի սխրանքներ, սակայն այդ առանձին հաջողությունները չէին կարող հավասարվել դաշնակիցների նավատորմի հաջողություններին: Այդպիսիններից էին կապիտաններ Ֆորբենը, Սեն Պոլը, Դյուգե Թրյուենը, Կեսարը և ադմիրալ Դյու Կասը:
 
== 1710 թվականի արշավ ==
 
== Ծանոթագրություններ ==
31 826

edits