Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Գործողություններն Իսպանիայում ===
[[Պատկեր: Batalladealmansa.jpg|thumb|200px|ձախից|[[Ալմանսայի ճակատամարտ]]]
1707 թվականին Իսպանիայում ռազմական գործողությունները սկսվեցին էրցհերցոգ Կառլի կողմից Կատալոնիայի, Արագոնի և Վալենսիայի նվաճումով: Նա այդ նահանգներում ուներ մինչև 45-հազարանոց բանակը: Նա իր տրամադրության ներքո ուներ նաև 8-հազարանոց պորտուգալական ջոկատ: Ֆիլիպ Անժուրացին, ով ձմեռման նպատակով իրզորքերը տեղակայել էր Մուրսիայում, ուներ 38 հզար զինվոր: Անկախ այդ հանգամանքներից պորտուգալական սահմանին մակգրաֆ դե Բեի հրամանատարությամբ տեղակայվեց 8-հազարանոց ջոկատ, իսկ Նավարայից մոտեցավ ֆրանսիական 14-հազարնոց համալրումը:
 
Մարտի 27-ին Գոլուեյը 33-հազարանոց զորքով Ֆուենտե լա Խիգուերայով սկսեց առաջխաղացումը: Իր հերթին ապրիլի 11-ին մարշալ Բերվիկն գնաց Ալմանս՝ սպառնալով դաշնակիցների օպերատիվ գծին, որոնք այդ ժամանակ պաշարել էին Վիլենուն, որտեղ ապրիլի 13-ինտեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որը ֆրանսիացիները անվանում են [[Ալմանսայի ճակատամարտ|Ալմանսայի կռիվ]] և որն ավարտվեց դաշնակիցների լիակատար ջախջախմամբ<ref name="энциклопедический лекс">Военный энциклопедический лексикон (в 14 томах). Второе исправленное издание под общим руководством М. И. Богдановича. СПб, 1852—1858. Том 1.</ref><ref name="Ф. Новицкого и">Военная энциклопедия / Под ред. В. Ф. Новицкого и др. — СПб.: т-во И. В. Сытина, 1911—1915.</ref><ref>{{cite DNB|wstitle=Fitzjames, James|first=Henry Morse|last=Stephens|authorlink=Henry Morse Stephens}}</ref><ref>
{{cite book |last=Norwich |first=John Jules | title=The Middle Sea. A History of the Mediterranean |year=2007 |publisher=Chatto & Windus |location=London |isbn=0-7011-7608-3 }}</ref><ref name="batalla45"/>:
 
Ալմանսայի հաղթանակը ամրապնդեց իսպանական գահի նկատմամբ Ֆիլիպ Անժուրացու հավակնությունների դիրքերը: Ճակատամարտի հաջորդ օրը Բերվիկին միացավ դուքս Օրլեանցին իր 14-հազարանոց զորքով, և սկսվեց հակառակորդի հետապնդումը: Ապրիլի 21-ին հանձնվեց Ռեկվենան, իսկ ապրիլի 26-ին բացվեցին Վալենսիայի դարպասները, ինչից հետո անգլո-հոլանդական բանակը հեռացավ դեպի Տորտոզ: Մայիսի 2-ին այստեղ ժամանեց Բերվիկը: Այդ ընթացքում դուքս Օրլեանցին իրեն միացրեց Տուդելայում տեղակայված Լեգալի ջոկատն ու նվաճեց Սարագոսան: Այսպիսով էրցհերցոգ Կառլին մնաց միայն Կատալոնիան<ref name="энциклопедический лекс"/><ref name="Ф. Новицкого и"/><ref name="batalla45">[http://historiadealmansa.usuarios.tvalmansa.com/la_batalla_de_almansa.htm Batalla de Almansa]</ref>:
 
Ձմռան մոտենալուն պես Բերվիկն իր բանակը տեղակայեց ձմեռվա համար նախատեսված ճամբարում, որը գտնվում էր Սարագոսայի ու Մուրսիայի միջև ընկած տարածքում: Դաշնակիցները ձմռանը պատրաստվեցին Բարսելոնայում:
1707 թվականի հունվարին ադմիրալ Շովելը [[Անգլիա]]յից մեկնեց [[Միջերկրական ծով]] և ափ դուրս եկավ [[Ալիկանտե]]ում, որպեսզի Կառլ III-ին օգնելու համար բերի 7000 զինվոր: Սակայն դրանից հետո նա ստիպված էր վերադառնալ [[Լիսաբոն]], քանի որ իր նավատորմը պատրաստ չէր Միջերկրական ծովում՝ ռազմածովային բազայից հեռու շարունակական նավարկման: Ապրիլի 10-ին Լիսաբոնից դեպի Իսպանիայի ափեր է ուղարկվում ադմիրալ Բինգը նավատորմի պատրաստ մասով և համալրմամբ: Ալիկանտեում նա տեղեկանում է Ալմանասում Կառլ III-ի կրած պարտության, ինչպես նաև ջախջախված բանակի մնացորդների՝ Տորտոզ նահանջելու մասին: Այդ իսկ պատճառով նա մոտեցավ կատալոնյան ափերին, հավաքեց տարբեր բնակավայրեր նահանջած ջախջախված զորքի մնացորդները և մայիսի 20-ին նրանց հասցրեց Բարսելոնա: Կարճ ժամանակ անց այնտեղ է ժամանում նաև Շովելը:
 
Հունիսի 4-ին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց Իտալիայի հյուսիսային ափեր, որպեսզի ապահովի արքայազն Եվգենիի ավստրիական բանակի՝ ափով դեպի Տուլոն տեղաշարժը, ինչպես նաև նրա բազաների միջև հաղորդակցության գիծը՝ Գենուայից Լիվորնո: Հունիսի կեսերին նավատորմը կապ հաստատեց բանակի հետ, և հուլիսի 11-ին դրա օգնությամբ բանակը առանց խոչընդոտների անցավ Վար գետը: Հուլիսի 29-ին Տուլոնը ծովից և ցամաքից պաշարվում է, սակայն օգոստոսի 22-ին պարզվում է, որ այն նվաճելու հույս չկա, ինչից հետոո ավստրիական բանակը նահանջում է դեպի Հյուսիսային Իտալիա, ընդ որում, նավատորմը ափի երկայնքով կրկին ուղեկցում էր ցամաքով տեղաշարժվող բանակին: Անհաջողության հիմնական պատճառն այն էր, որ պաշարող բանակի թվաքանակը փոքր էր, իսկ այդպես էր, որովհետև ավստրիական կայսրը բանակի զգալի մասը առանձնացրել էր Նեապոլի գրավման համար: Քանի որ սպասվում էին խաղաղության բանակցություններ, նա ցանկանում էր այդ պահին գործնականում տնօրինել Նեապոլը: Անգլիան և Հոլանդիան համոզում էին նրան, որ Նեապոլը այսպես թե այնպես կհայտնվի նրա ձեռքում, եթե հաջողվի նվաճել Պրովանսը, սակայն կայսրը մնաց իր կարծիքին: Տուլոնի վրա հարձակվելու միակ արդյունքն այն էր, որ ֆրանսիացիները, վախենալով ռմբակոծության հետևանքով իրենց նավատորմի ոչնչացման տարբերակից, խորտակել էին այն և հետագայում նրանց հաջողվեց հետագա շահագործման համար միայն դրա փոքր մասը գործարկել: Ավստրիական բանակի հետ համատեղ ռազմական գործողությունների ավարտին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց տուն՝ Ջիբրալթարում թողնելով կոնտրադմիրալ Դիլկայի անգլիական 12 և հոլանդական 6 նավերը, որոնք Բարսելոնային Լիվերնո զորքեր տեղափոխելուց հետո՝ 1708 թվականի մարտի 24-ին մեկնեսին Լիսաբոն: Հետադարձի ճանապարհին Շովելի էսկադրայում տեղի ունեցավ աղետ, ինչից նվաստիները Միջերկրական ծովից ուշ աշնանը վերադառնալիս մշտապես զգուշանում էին: Անգլիական ջրանցք մտնելից էսկադրան հայտնվեց ուժեղ փոթորկի մեջ, ինչի հետևանքով 4 նավ ոչնչացվեց և նետվեց ափ, իսկ ադմիրալ Շովելը սպանվեց թալանողների կողմից:
 
== 1708 թվականի արշավանք ==
31 826

edits