«Ֆեոդոր Դոստոևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 310.
 
Ակադեմիական փաստարկների բացակայությունը  բնորոշ է բոլոր հեղինակներին, որոնք հերքում են Դոստոևսկու ստեղծագործական գործունեության նշանակությունը, որի բացասական գնահատականի համար հիշատակվում էր XIX և XX դարի սկզբում գրողի ծանր վիճակը, երբ գոյություն ուներ տարածված մոլորություն, որ էպիլեպտիկ նոպաները առաջացնում են անձի ոչնչացում, բայց չեն հիշատակվել հայտնի պատմական անձինք, ովքեր տառապում են սրբազան հիվանդությամբ: [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]], [[Հուլիոս Կեսար|Հուլիոս Կեսարը]], [[Մուհամմադ|Մուհամեդը]], [[Մոլիեր|Մոլիերը]], [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնը]], [[Լորդ Բայրոն|Լորդ Բայրոնը]], [[Գյուստավ Ֆլոբեր|Գյուստավ Ֆլոբերը]], [[Ալֆրեդ Նոբել|Ալֆրեդ Նոբելը]], [[Վան Գոգ|Վան Գոգը]], [[Լև Տրոցկի|Տրոցկին]]<ref>{{cite web|url=http://www.epilepsiemuseum.de/alt/body_prominenteru.html|title= Знаменитые люди, страдавшие эпилепсией|publisher= German Epilepsymuseum Kork — Museum for epilepsy and the history of epilepsy|accessdate= 2015-09-26}}</ref>: Հեղինակների գլխավոր սխալը, որը բացասական գնահատական է տալիս Դոստոևսկու ստեղծագործությանը՝ հեղինակի նույնականացումն է ստեղծագործությունների կերպարների հետ, ինչի մասին զգուշացրել է գրողի առաջին կենսագիր Հ. Ֆ. Միլլերը:
 
Հեղինակավոր հեղինակների իրարամերժ հակասական գնահատականների համարժեք ընկալման համար պետք է հաշվի առնել պատմական ու քաղաքական իրավիճակը, որոշակի գաղափարախոսության հավատարմությունը: Օրինակ՝ Վլ. Սոլովյովը գրել է, որ Դոստոևսկի-մարգարեն հավատում էր մարդկային հոգու անսահման ուժին, իսկ Գ. Մ Ֆրիդլենդերը առաջ է բերում սոցիալիստական ռեալիզմի  գրականության համահիմնադիր Մ. Գորկու կարծիքը, ով բանավիճում էր Դոստոևսկու հետ նրա մարդու նկատմամբ անհավատության, նրա կողմից մթության հորության չափազանցության, «վայրենի» սկզբի դեմ, որը մարդու մեջ ծնում է սեփականության իշխանություն{{sfn|Фридлендер|1956|с=115}}:
 
Դոստոևսկուն Շեքսպիրի հետ առաջին անգամ համեմատել է պատմաբան և գրողի մոլի երկրպագու [[Եվգենի Տառլե|Եվգենի Տառլեն]], ով ռուս գրողին համարում էր «համաշխարհային գրականության մեծագույն նկարիչ»: Ելույթից հետո՝ 1900 թվականին, Վարշավայի Ռուսական Ժողովում Եվգենի Տառլեն «Շեքսպիրը և Դոստոևսկին» դասախոսությամբ [[Աննա Դոստոևսկայա|Աննային]] գրել է. «Դոստոևսկին մարդկային հոգում բացել է այնպիսի անդունդներ, որոնք և Շեքսպիրի և Տոլստոյի համար փակ են մնացել»<ref>{{книга|автор=[[Коган, Галина Фридмановна|Коган Г. Ф.]]|часть= Лекция Е. В. Тарле «Шекспир и Достоевский»|ссылка часть=http://rus-shake.ru/criticism/Kogan/Tarle/|заглавие= Известия Академии наук СССР|место= М.|издательство= Наука|год= 1979|том=38|страницы=477—484|страниц= |isbn=}}</ref>։ Ըստ աստվածաբան Ռոուեն Ուիլյամսի, վիպասան Դոստոևսկին մտածել է ստեղծագործելով, ինչպես և Շեքսպիրը<ref name="Роуэн Уильямс" />:
 
Մի շարք հեղինակներ (Սերգեյ Բուլգակովը «Ռուսական ողբերգություն»<ref>{{cite web|url=http://www.vehi.net/bulgakov/tragediya.html|title=Русская трагедия|author=Булгаков С. Н.|publisher=Библиотека «Вехи»|accessdate=2015-08-31}}</ref> զեկույցում, [[Մաքսիմիլիան Վոլոշին|Մաքսիմիլիան Վոլոշինը]], [[Վյաչեսլավ Իվանով|Վյաչեսլավ Իվանովը]] ելույթում, որը հիմք դարձավ «Հիմնական առասպելը «Դևեր» վեպում» հոդվածի համար<ref>{{cite web|url=http://www.vehi.net/dostoevsky/ivanov.html#a3|title=Основной миф в романе «Бесы»|author= Иванов Вяч.|publisher=Библиотека «Вехи»|accessdate=2015-08-31}}</ref>, [[Վասիլի Ռոզանով|Վասիլի Ռոզանովը]]) առաջին անգամ խոսել են Դոստոևսկու ստեղծագործությունների ողբերգական թեմաների մասին: 1911 թվականին Վյաչեսլավ Իվանովը Դոստոևսկու վեպերի վերաբերյալ առաջ է բերում նոր նոր տերմին «վեպ-ողբերգություն», որը հիշատակված հեղինակների հետ միասին օգտագործել է [[Դմիտրի Մերեժկովսկի|Դ. Ս. Մերեժկովսկին]], [[Ինոկենտի Անենսկի|Ի. Ֆ. Անենսկին]], [[Ակիմ Վոլինսկի|Ա. Լ. Վոլինսկին]], [[Անատոլի Լունաչարսկի|Ա. Վ. Լունաչարսկին]], [[Վիկենտի Վերեսաև|Վ. Վերեսաևը]] և այլն<ref name="Воловинская" />:
<references />
 
=== Խորհրդային դարաշրջանում ===