«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 515.
 
== 1708 թվականի արշավանք ==
1708 թվականին Մալբորոյի բանակը բախվեց ֆրանսիացիներին, որոնք ունեին հրամանատարական հարցերով լուրջ խնդիրներ. Լյուդովիկ XIV-ի թոռ [[Լյուդովիկ (Բուրունդիի դուքս)|Բուրունդիի դուքսը]] և դուքս Վանդոմը հաճախ ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ և ընդունում էին անհեռատես որոշումներ: Բուրունդիի դքսի անվճռականությունը հանգեցրեց այն բանին, որ Մալբորոյի ու արքայազն Եվգենիի զորքերը կրկին միավորվեցին, ինչն էլ դաշնակիցներին հնարավորություն տվեց 1708 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցած [[Աուդենարդեի ճակատամարտ|Աուդենարդեի ճակատամարտում]] ջախջախել ֆրանսիացիներին, իսկ այնուհետև գրավել [[Բրյուգգե]]ն, [[Գենտ]]ը, [[Լիլ]]ը:
 
Այդ ընթացքում անգլիական նավատորմը Սիցիլիային ու Սարդինիային ստիպեց ճանաչել Հաբսբուրգների իշխանությունը: 1708 թվականի սեպտեմբերի 5-ին անգլիացիները գրավեցին [[Մենորկա]] կղզում գտնվող Պորտ Մագոն ամրոցը, որտեղ այս ամբողջ ընթացքում գտնվում էր ֆրանսիական կայազոր: Այդ պահից սկսած Անգլիան դարձավ Միջերկրական ծովի ուժեղագույն տերությունը:
 
Գրեթե միաժամանակ ավստրիացիները Տրենչինայի ճակատամարտում ծանր պարտության մատնեցին հունգարացի ապստամբներին: Քանի որ նոր կայսր Ժոզեֆ I-ը հեշտորեն համաներում էր խռովարարներին ու հանդուրժողաբար վերաբերվում բողոքի գործողություններին, բազմաթիվ հունգարներ մասսայաբար անցնում էին Հաբսբուրգներևի կողմը:
 
Աուդենարդում և Լիլում աղետալի անհաջողությունները Ֆրանսիային կանգնեցրեցին պարտության շեմին և Լյուդովիկ XIV-ին ստիպեցին համաձայնվել վարել խախաղության բանակցություններ: Նա իր արտաքին գործերի նախարար մարկիզ դե Տորսիին ուղարկեց [[Հաագա]], որպեսզի հանդիպի դաշնակիցների հրամանատարների հետ: Լյուդովիկը համաձայնեց դաշնակիցներին տալ Իսպանիան և վերջինի բոլոր տարածքները, բացառությամբ Սիցիլիայի, Ֆրանսիայից արտաքսել նախկին հավակնորդին ու Աննային ճանաչել Անգլիայի թագուհի: Նա նաև պատրաստ էր ֆինանսավորել Իսպանիայից Ֆիլիպ V-ի արտաքսումը: Սակայն դաշնակիցները նրան պարտադրեցին Ֆրանսիայի համար էլ ավելի նվաստացուցիչ պայմաններ. նրանք պահանջում էին զիջել Վեստ Ինդիայում և Հարավային Ամերիկայում գտնվող ֆրանսիական տարածքները, ինչպես նաև պնդեցին, որ Լյուդովիկ XIV-ը բանակ ուղարկի իր սեփական թոռանը գահընկեց անելու համար: Լյուդովիկը մերժեց բոլոր պայմաններն ու որոոշեց կռվել մինչև վերջ: Նա օգնության խնդրանքով դիմեց ֆրանսիացի ժողովրդին, և շուտով նրա բանակը համալրվեց հազարավոր նոր զինվորներով:
 
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
1708 թվականի ապրիլի կեսերին ֆրանսիական 90-հազարանոց բանակը կենտրոնացել էր Մոնսի մոտակայքում: Բրյուսելի մոտ հասած անգլո-հոլանդական ուժերի քանակը հասնում էր մինչև 85 հազարի: Հռենոսում՝ Ստրասբուրգի մոտ, ֆրանսիացիներն ունեին 53 հազար զինվոր, իսկ կայսերականները Էտլինգենայի մոտ գտնվող արքայազն Եվգենիի հետ ունեին մինչև 60 հազար զինվոր:
 
1708 թվականի ռազմարավը սկսվեց մայիսի 26-ին Մալբորոյի զորքերի՝ դեպի Մոնս տեղաշարժով և Վանդոմի բանակի՝ դեպի Սուանի անտառ մեկնումով: Հունիսի 1-ին ֆրանսիական բանակը կանգնած էր հակառակորդի բանակի ձախ թևից 12 կիլոմետր հեռու, և Վանդոմն արդեն մտադրված էր այն շրջանցել, երբ անգլիական զորահրամանատարը շտապեց հունիսի 3-ին հեռանալ դեպի Լուվենա: Այդպիսի պասիվ իրադրությամբ հակամարտող երկու բանակները մնացին մեկ ամիս:
 
Այդ ընթացքում կայսերականները կուրֆուր Հանովերցու հրամանատարությամբ Էտլինգեն ամրացված ճամբարում իրենց առջև ունեին Մաքսիմիլիան Բավարացուն և Իսպանիայից ուղարկված Բերվիկին, ովքեր տեղակայված էին Լիխտեներայում: Չցանկանալով թույլ տալ կայսերական բանակի՝ համալրման հետ միանալը՝ Մայնցի մոտ գտնվող մարշալ Բերվիկը, զորքերի մի մասը թողնելով Սաարում, իսկ մեկ այլ մասը Լաուտերում, մնացած 35 հազարի հետ տեղակայվեց Մոզելիի ափին գտնվող Ռեսինկի հարևանությամբ գտնվող ճամբարում, որտեղից հետևում էր կուրֆուր Հանովերցու տեղաշարժերին: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց արքայազն Եվգենիին հունիսի 22-ին Կոբլենցի մոտ իր զորքերը միացնել կայսերականների և նուն այդ օրը Մալբորոյի բանակին միանալու նպատակով մեկնել Ֆլանդրիա:
 
Հուլիսի 4-ին դուքս Բուրունդացին, ով կրում էր Ֆլանդրիայի թագավորական զորքերի գլխավոր հրամանատարի կոչումը, ուղևորվեց դեպի Գենտ: Հուլիսի 5-ին հանկարծակի գրոհով Գենտը նվաճվեց, իսկ կոմս դե Լամոտի ջոկատը գրավեց Բրյուգե քաղաքը: Այդ պահից սկսած արքայազն Բուրունդացու մտադրություններն ունեին մեկ նպատակ, այն է՝ պահպանել նվաճած տարածքները, և այդ նպատակով էին պայմանավորված նրա հետագա բոլոր գործողությունները: Հունիսի 6-ին նա տեղակայվեց Ալոստի ու Օֆդեգեմի միջև՝ միևնույն ժամանակ այդտեղից պահպանելով Գենտը:
 
== Ծանոթագրություններ ==