Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Գործողությունները Նիդերլանդներում ===
Մայիսի սկզբին Մալբորոն իր 76-հազարանոց բանակը կենտրոնացրեց Բրյուսելի մոտակայքում: Վանդոմն իր 80-հազարանոց զորքով գտնվում էր Մոնսի մոտ և մայիսի 26-ին Մալբորոն մոտեցավ Սուանի անատռին, շարժվեց դեպի Լին, այդպիսով հայտնվեց անգլո-հոլանդական բանակի թևում , ինչը նրան հնարավորություն տվեց այն բաժանել Մաասից և հատել Բրաբոնտի հետ ունեցած հաղորդակցցությունը: Անգլիական գլխավոր հրամանատարը, ով նախատեսում էր ֆրանսիացիների վրա գրոհել Նիվելյայի մոտ, ժամանակին նկատեց իրեն սպառնացող վտանգը և հապճեպ հեռացավ դեպի Տիրլեմոն՝ Բրաբանտ պաշտպանելով Վանդոմից, ով տեղակայված էր Ժեմբլուի մոտ գտնվող ամրացված ճամբարում:
 
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը հակառակորդները դադարեցրել էին ռազմական գոործողությունները, բայս վերջին օրը Մալբորոն, տեղեկանալով Վանդոմի ուժերի թուլացման և նրա կողմից տուլոնյան կայազորի ուժեցացման նպատակով այտեղ 8-հազարանոց զորք ուղարկելու մասին, անցավ Դիլ գետը՝ նպատակ ոունենալով շրջանցել ֆրանսիացիները բանակի ձախ թևը: Օգոստոսի 12-ին Վանդոմը տեղաշարժեց իր ենթակայության ներքո գտնվող զորքը դեպի Սենեֆ, իսկ Մալբորոն՝ Նիվել: Այնուհետև մի քանի անարդյունավետ տեղաշարժերից հեետո Վանդոմը հեռացավ Տուրնեմ, իսկ դաշնակիցները սեպտեմբերի 7-ին անցան [[Շելդա]] գետի ձախ ափ և հոլտեմբերի 10-ին հասան ձմեռային ճամբար: Սեպտեմբերի 20-ին ձմեռային ճամաբր էին մեկնել նաև ֆրանսիացիները:
 
=== Գործողությունները Հռենոսում ===
Էլզասում և Հռենոսում 1707 թվականին ռազմական գործողությունները սկսվեցին, երբ մայիսի 21-ին Վիլարը 44-հազարանոց բանակով ուղևորվեց դեպի Շտոլհոֆենյան ռազմաճակատ, որը գտնվում էր կոմս Տունգենայի հրամանատարությամբ գործող կայսերականների 35-հազարանոց զորքի վերահսկողության ներքո: Տունգենան փոխարինման էր եկել հունվարի 4-ին մահացած Բադենի մակգրաֆին: Շնորհիվ տեղաշարժի գաղտնիության և գրոհի վայրի հաջող ընտրության՝ մայիսի 23-ին մարշալին հաջողվեց չնչին կորուստներով նվաճել ռազմական գիծը: Կայսերականները անկանոն կերպով հեռացան Պֆորցհեյմ, որտեղ նաև շտապեց Վիլարը, բայց արդեն այնտեղ չհասցրեց հանդիպել հակառակորդին: Հունիսի 8-ինյ նա նվաճեց [[Շտուտգարտ]]: Հունիսի 15-ին անցավ [[Նեկար]] գետը և հունիսի 19-ին մոտեցավ Շոնդորֆին, իսկ հունիսի 20-ին Լոխ աբբայության մոտ ոչնչացրեց հակառակորդի 5-հազարանոց ջոկատը: Բայց այդ ժամանակ մարշալը թագավորից հրաման ստացավ Տուլոնին օգնելու նպատակով 6 հազար զինվոր ուղարկել Պրովանս, ինչպես նաև դադարեցնել առաջխաղացումը:
 
Միևնույն ժամանակ՝ հունիսի 29-ին, կայսերականները նվաճեցին Հելբրոնը և շարժվեցին դեպի Ֆիլիպսբուրգ: Տեղեկանալով այդ մասին՝ Վիլարը 29-հազարանոց զորքով հունիսի 28-ին մեկնեց Շորնդորֆ, 7 հազար զինվոր տեղակայեց Լաուտերում և 2,5 հազար՝ կամրջի պաշտպանության համար: Հուլիսի 9-ին նա մոտեցավ Բրուչսալին այն ժամանակ, երբ կայսերական զորքերը գտնվում էին Ֆիլիպսբուրգից ներքև՝ Ռեյնհաուզենում տեղակայաված ճամբարում: Մտադրություն ունենալով թույլ չտալ հակառակորդի համալրում՝ հուլիսի 14-ին մարշալը նվաճեց Մանգհեյմը, բայց չհասցրեց խանգարել կայսերականներին հուլիսի 16-ին անցնել Հռենոսի ձախ ափ՝ Ֆիլիպսբուրգի և Ռեյնհաուզենի միջև ու ստանալ նոր ուժերի համալրում: Այդպիսի պայմաններում Վիլարը ստիպված էր սահմանափակվել պաշտպանական գործողություններով, և օգոստոսի 29-ին նա հեռացավ Ռաստատ, որտեղից հոկտեմբերի վերջին իր բանակը տարավ դեպի ձմեռային զորանոցներ:
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
1707 թվականին Իսպանիայում ռազմական գործողությունները սկսվեցին էրցհերցոգ Կառլի կողմից Կատալոնիայի, Արագոնի և Վալենսիայի նվաճումով: Նա այդ նահանգներում ուներ մինչև 45-հազարանոց բանակը: Նա իր տրամադրության ներքո ուներ նաև 8-հազարանոց պորտուգալական ջոկատ: Ֆիլիպ Անժուրացին, ով ձմեռման նպատակով իրզորքերը տեղակայել էր Մուրսիայում, ուներ 38 հզար զինվոր: Անկախ այդ հանգամանքներից պորտուգալական սահմանին մակգրաֆ դե Բեի հրամանատարությամբ տեղակայվեց 8-հազարանոց ջոկատ, իսկ Նավարայից մոտեցավ ֆրանսիական 14-հազարնոց համալրումը:
 
== Ծանոթագրություններ ==
31 826

edits