«Արա (անձնանուն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
}}
 
'''Արա''', հայկական արական անձնանուն: Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն: Ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, [[հայեր]]ի և փոքրասիական ժողովուրդների մեջ:<ref>Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան</ref> Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նմանեցնում է խեթական Ara բույսերի աստվածությանը: Թարգմանաբար նշանակում է անտառ, արտ:<ref> Գ. Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 1 . pp. 89-97. </ref>Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ ա«րաարա» մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն): Այժմ Արա անձնանունը լայն տարածում ունի: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական [[Արես]]ին:
 
===Հայտնի անվանակիրներ===