«Ալֆրեդ Մոլինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Մոլինան ծնվել է [[1953]] թվականի մայիսի 24-ին, Լոնդոնում՝ Ալֆրեդ անունով։ Նրա ծնողները [[ներգաղթ]]յալներ են եղել, հայրը՝ [[Իսպանիա]]յից, մայրը՝ [[Իտալիա]]յից: Մալինան ավարտել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցը։ Առաջին անգամ իբրև դերասան հանդես է եկել [[1978]] թվականին The Losers կոչվող [[սիթքոմ]]ում: Ֆիլմում առաջին անգամ հայտնվել է [[1981]] թվականին, դա եղել է երկրորդ պլանի դեր Ինդիան Ջոնսի մասին պատմող առաջին ֆիլմում՝«Կորցրած տապանի փնտրտուքներում»: Առաջին լուրջ դերը եղել է [[1985]] թվականին, երբ Մոլինան հայտնվել է «Նամակ Բրեժնևին» [[ֆիլմ]]ում: Մինչ [[1990]]-ական թվականները Մելինան շատ է աշխատել [[հեռուստատեսություն]]ում, բայց հետո թողել է դա, հանուն թատրոնի և կինոյի։ Տասնամյակի կեսերին նա տեղափոխվել է [[ԱՄՆ]]: [[1990]] թվականին Մոլինան խաղացել է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Անհատ», «Դիակ» ([[1995]] թ.), [[Աննա Կարենինա|«Աննա Կարենինա»]] ([[1997]] թ.), «[[Մագնոլիա]]» ([[2000]] թվականին Մոլինան խաղացել է գլխավոր հակամարտող՝ «Շոկոլադ» [[տրագիկոմեդիա]]յում: Մոլինայի համար մեծ հայտնիությունը սկսվում է [[2002]] թվականին՝ մեքսիկացի [[նկարիչ]] Դիեգո Ռիվերի՝ [[Ֆրիդա Կալո]]յին նվիրված կենսագրական «Ֆրիդա» ֆիլմում դեր մարմնավորելուց հետո։ Այդ դերը Մոլինային բերում է [[BAFTA]] մրցանակի արժանացմանը։ Դրանից հետո ընդունում է երկու առաջարկ՝ առաջինը չարագործ Բժիշկ Ասմինովի դերն էր՝ «[[Սարդ-մարդ]]ը- 2» [[կոմիքս]]ում, մյուսը [[Դեն Բրաուն]]ի «[[Լեոնարդո դա Վինչի|Դա Վինչիի]] կոդը» ֆիլմում։ Մինչ ԱՄՆ մեկնելն Ալֆրեդը խաղացել է Թագավորական ազգային թատրոնում։ Երկու անգամ առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակաբաշխությունում։ Ներկայումս Ալֆրեդ Մելինան ԱՄՆ-ի քաղաքացի է համարվում։ 1986 թվականին ամուսնանում է դերասանուհի Ջիլլ Գասկոյնի հետ, ով իրենից մեծ է 16 տարի։ Նրանք ունեն աղջիկ՝ Ռեյչելը, ով ծնվել է [[1980]] թվականին և երկու տղաներ՝ Ադամը և Շոնը։
 
== Ընտրյալ ֆիլմացանկ ==