«Հակովբոս Տաշչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
Անձնական ծանոթություն, նամակագրական կապեր է ունեցել ժամանակի հայտնի հայ և եվրոպացի հայագետների՝ Գ. Տեր-Մկրտչյանի, Մ. արք. Տեր-Մովսիսյանի, Բ. Կյուլեսերյանի, Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Պ. Ֆետտերի, Ֆ. Մյուլլերի, Ֆ. Կոնիբերի և ուր. հետ: Տիրապետել է բազում լեզուների (լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, գերմանան, անգլերեն ևն): Տաշյանը հայերեն է սովորեցրել ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեին (վերջինս հպարտացել է դրանով):
 
Տ.Տաշյանը 45 տարի անընդմեջ աշխատել է հայագիտության բնագավառում՝ ստեղծելով մեծարժեք գործեր: Հեղինակ է «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ...» (1898), «Ուսումն դասական հայերէն լեզուի¦» (1920), §«Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) լեզվաբանական բնույթի և «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին...» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը...» (1921), «Հաթեր և ուրարտեանք» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը» (հրտ. 1948) պատմական և պատմաաշխարհագրական աշխատությունների: Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը...» (1896):
 
բնույթի և «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին...» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը...» (1921), «Հաթեր և ուրարտեանք» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը» (հրտ. 1948) պատմական և պատմաաշխարհագրական աշխատությունների: Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը...» (1896):
Բանասիրական վիթխարի աշխատանքի արդյունք է Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց...» երկի հրատարակումը (1897)՝ ծանոթագրություններով և լրացումներով: Տ. զբաղվել է նաև քիմիայի և բնական այլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով: Թարգմանել է Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի և ուրիշ հայագետների աշխատություններ:
 
Տող 21.
== Արտաքին հղումներ ==
* [http://hpj.asj-oa.am/1611/1/1971-1%28165%29.pdf Անթաբյան, Փ. Փ. (1971) Հակովբոս Տաշյան (հայագիտական ժառանգությունը)(1866-1933). Պատմաբանասիրական հանդես, № 1 . pp. 165-173]
 
{{ՔՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]] [[Կատեգորիա:Հայազգի հայագետներ]]