«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Պեղված նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում: Հավաքածուն ներառում է պաշտամունքային իրեր՝ օջախներ, զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկներ, քարե, ոսկրե աշխատանքային գործիքներ՝ կացիններ, աղորիքներ, սանդեր, գուրզեր, ասեղներ, իլիկի գլուխներ, նետասլաքներ, բրոնզե զարդեր՝ օղեր, ապարանջաններ, քորոցներ և այլն: Հավաքածուի մաս է կազմում սև, փայլեցված, կարմիր, գորշ խեցեղենը, որը փորագրված է եղել երկրաչափական նախշերով կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով<ref name="Շենգավիթ" />:
[[File:Shengavit Museum Interior.jpg|250px|thumb|left|Շենգավիթ հնավայրի թանգարանը]]
«Շենգավիթ» թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է 427 հնագիտական առարկաներ, որոնք հայտնաբերվել են Շենգավիթ հնավայրի պեղումներից: Ցուցադրությունում ներկայացված են կենդանիների և մարդակերպ արձանիկներ, պաշտամունքային իրեր, խեցեղեն՝ կարասներ, կճուճներ, գավաթներ, թասեր, աշխատանքային տարբեր գործիքներ՝ վանակատից միջուկներ, կայծքարե շեղբեր, դամբարաններից հայտնաբերված բրոնզե զարդեր և այլ իրեր:
 
==Այլ տվյալներ==