«Արա (ցեղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արա''' (լատ.՝ Ara), թութականմանների ընտանիքին պատկանող ...»:
(Տարբերություն չկա)

13:20, 11 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Արա (լատ.՝ Ara), թութականմանների ընտանիքին պատկանող թռչունների ցեղ, որն իր մեջ ընդգրկում է ներկայումս ապրող ութ և ամենաքիչը՝ անհետացած երկու տեսակներ[1]: Առաջին անգամ նկարագրվել և ցեղի անվանումը տրվել է ֆրանսիացի բնագետ Բեռնար Ժերմեն դե Լասեպեդի կողմից՝ 1799 թվականին[2]: Անվանումն հավանաբար կապված է տուպինամբա ժողովրդի լեզվում առկա a'rara (արարա) բառի հետ, որով պորտուգալերենում բնորոշվում էր եռագույն արան[3]:

Արտաքին տեսք

Բավականին խոշոր թութակներ են և աչքի են ընկնում վառ կանաչ, կարմիր, երկնագույն ու դեղին գունավորմամբ: Աչքերի շուրջն ու գլխի կողային հատվածները մերկ են՝ հազվադեպ կարճ աղվափետուրներով պատված: Թևերը երկար են ու նեղ, որը բնորոշ է սնվելու համար երկար տարածություններ թռչող թռչուններին: Թևերի վերջնամասը ցցված է: Սուր անկյան տեսք ունեցող պոչը մարմնից երկար է: Այս թութակներին բնորոշ է խոշոր, ամուր, կողքերից սեղմված և կորությամբ աչքի ընկնող կտուցը: Փետրավորումը սեռական երկձևություն չունի: Արուներն, էգերն ու երիտասարդ թութակներն ունեն գրեթե նույն գունավորումը[4]: Արաների մարմնի երկարությունը 46-95 սմ է, իսկ քաշը՝ 285-1708 գ:

Տարածվածություն

Տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, առավելապես՝ Ամազոն գետի ավազանում և Պանամայի ու Կոլումբիայի սահմանային շրջաններում: Մեկ տեսակ և մեկ ենթատեսակ գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Կենսակերպ

Հիմնականում ապրում են արևադարձային շրջանների անտառածածկ տարածքներում: Վարում են երամային կենսակերպ, սակայն զույգեր են կազմում երկար տարիներով: Հաճախ վնաս են հասցնում պտղատու այգիներին: Բնադրող թռչուններ են[5]: Կերակրացանկը հիմնականում բաղկացած է սերմերից ու մրգերից:

Արաները հեշտությամբ վարժեցվում են և հարմարվում անազատ պայմաններին: Կարող են ապրել 30-75 տարի: Այս թռչուններին իրենց տներում պահել են դեռևս մինչկոլումբոսյան Ամերիկայի հնդկացիները և այսօր էլ, տնային պայմաններում պահվող արաների հաճախ կարելի է տեսնել:

Դասակարգում

Ցեղն ընդգրկում է 16 տեսակ, որոնցից 7-ը անհետացած են.

Կախված դասակարգումից, տեսակների քանակը կարող է տատանվել և ցեղում կարող են ընդգրկվել մինչև 20 տեսակներ, այդ թվում.

Ծանոթագրություններ

  1. «Zoological Nomenclature Resource: Psittaciformes (Version 9.004)». www.zoonomen.net. 2008-07-05.
  2. Lacépède, Bernard Germain de (1799). «Tableau des sous-classes, divisions, sous-division, ordres et genres des oiseux». Discours d'ouverture et de clôture du cours d'histoire naturelle (French). Paris: Plassan. էջ 1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Page numbering starts at one for each of the three sections.
  3. FERREIRA, A. B. H. Novo Dicionário da Língua Portuguesa. Segunda edição. Rio de Janeiro: Nova Fronteira, 1986. p.155
  4. Forshaw, Joseph M.; Cooper, William T. (1981) [1973, 1978]. Parrots of the World (corrected second ed.). David & Charles, Newton Abbot, London. էջ 368. ISBN 0-7153-7698-5.
  5. Collar N (1997) "Family Psittacidae (Parrots)" in Handbook of the Birds of the World Volume 4; Sandgrouse to Cuckoos (eds del Hoyo J, Elliott A, Sargatal J) Lynx Edicions:Barcelona. 84-87334-22-9, pp. 420-425
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա (ցեղ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա (ցեղ)» հոդվածին։