«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: ճշտում
Տող 42.
|Կորուստներ2 =
}}
'''Իսպանական ժառանգության համար պատերազմ''', [[Եվրոպա|եվրոպական]] խոշորագույն հակամարտությունը, որը սկսվել է [[Իսպանական կայսրություն|Իսպանական կայսրության]] թագավոր, [[Հաբսբուրգներ]]ի տոհմի ներկայացուցիչ [[Կառլ II (Իսպանիայի թագավոր)|Կառլ II-ի]] մահից կարճ ժամանակ անց՝ 1701 թվականին: Նա իր կայսրությունը, որը սփռված էր մի քանի մայրցամաքներում, կտակում է [[Ֆրանսիայի թագավորություն|ֆրանսիական]] թագավոր [[Լուի Արև արքա|Լյուդովիկոս XIV-ի]] որդի [[Ֆիլիպ V (Իսպանիայի թագավոր)|դուքս Ֆիլիպ Անժուրացուն]], ով հետագայում դարձավ թագավոր Ֆիլիպ V: Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր [[Լեոպոլդ I (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)|Լեոպոլդ I-ը]] փորձեց պաշտպանել իր [[Հաբսբուրգներ|դինաստիայի]] իրավունքը իսպանական տիրույթների նկատմամբ: Երբ Լյուդովիգ XIV-ը սկսեց առավել ագրեսիվ կերպով ընդարձակել իր տիրույթները, եվրոպական որոշ տերություններ (հիմնականում [[Անգլիայի թագավորություն|Անգլիան]] և [[Միացյալ նահանգների հանրապետություն]]ը) սկսեցին հանդես գալ Սրբազան Հռոմեական կայսրության օգտին, որպեսզի խոչընդոտեն Ֆրանսիայի հզորացմանը: Մի շարք երկրներ իրենց հերթին միացան Ֆրանսիայի և Իսպանիայի միությանը, որպեսզի փորձեն ստանալ նոր տարածքներ կամ էլ պաշտպանելպաշտպանեն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքները: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն հիմնականում [[Եվրոպա]]յում, այլ նաև [[Հյուսիսային Ամերիկա]]յում, որտեղ տեղական հակամարտությունը անգլիացի գաղութարարների կողմից անվանվեց [[Աննա թագուհու պատերազմ]]<ref name="Th Habsbur Monarch">''The Habsburg Monarchy: 1618–1815''. Cambridge University Press, 1994. {{ISBN|0521389003}}</ref><ref name="525asd">{{cite book |last=Clodfelter |first=M. |title=Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 |publisher=McFarland |location=Jefferson, North Carolina |year=2017 |edition=4th |isbn=978-0786474707 |ref=harv }}</ref><ref name="odinhodinh">Godinho, Vitorino Magalhães. ''Portugal and Her Empire, 1680–1720'' in J. S. Bromley (ed.) ''The New Cambridge Modern History'', VI</ref><ref name="Queen Anne">Gregg, Edward. ''Queen Anne''. Yale University Press, 2001. {{ISBN|0300090242}}</ref>:
 
Իսպանական ժառանգության համար պատերազմըավելի քան մեկ տասնամյակ և որի ժամանակ դրսևորվել են այնպիսի հրամանատարների տաղանդը, ինչպիսիք են [[Կլաուդ Լուիս Հեկտոր դե Վիլարս|դուքս դե Վիլարը]] և [[Ջեյմս Ֆիցջեյմս, Բերվիկի 1-ին դուքս|դուքս Բերվիկը]] (Ֆրանսիա), [[Ջոն Չերչիլ, Մալբորոյի 1-ին դուքս|դուքս Մալբորոն]] (Անգլիա) և [[Եվգենի Սավոյացի|արքայազն Եվգենի Սավոյացին]] (Ավստրիա): Պատերազմն ավարտվեց 1713 թվականին [[Ուտրեխտյան խաղաղության պայմանագիր (1713)|Ուտրեխտյան]] և 1714 թվականին [[Ռաստատյան խաղաղություն|Ռաստատյան]] համաձայնագրերի կնքումով, որոնց արդյունքով Ֆիլիպ V-ը մնաց որպես թագավոր, բայց զրկվեց ֆրանսիական գահը ժառանգելու իրավունքից, ինչը բաժանեց Ֆրանսիայի ու Իսպանիայի գահերի դինաստիական միությունը: Ավստրիացիները ստացան [[Իտալիա]]յում և [[Իսպանական Նիդերլանդներ|Նիդերլանդներում]] գտնվող իսպանական տիրույթների մեծ մասը: Մայրցամաքային Եվրոպայում Ֆրանսիայի [[Հեգեմոնիա|գերիշխանությունն]] ավարտվեց, իսկ Ուտրեխտյան խաղաղության պայմանագրով արտացոլված [[Ուժերի հավասարակշռություն (աշխարհաքաղաքականություն)|ուժերի հավասարակշռության]] գաղափարը դարձավ միջազգայն իրավակարգի մաս<ref name="Th Habsbur Monarch"/><ref name="Marlborough Burton">Burton, Ivor F. ''The Captain-General: The Career of John Churchill, Duke of Marlborough, from 1702 to 1711''. Constable & Co Ltd., 1968. {{ISBN|0094561001}}</ref><ref name="Prince Eugene of Savoy.">McKay, Derek. ''Prince Eugene of Savoy.'' Thames and Hudson Ltd, 1977. {{ISBN|0500870071}}</ref>: