«Կատալոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
|ծանոթագրություններ =
}}
'''Կատալոնիա''', պաշտոնապես՝ '''Կատալոնիայի ինքնավար համայնք''' ({{lang-ca|Comunitat autònoma de Catalunya}}, {{lang-es|Comunidad autónoma de Cataluña}}), Իսպանիայի կազմում մտնող ինքնավար համայնք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Կատալոնիային շնորհված է ներքին ինքնավարություն, որն իրականացվում է ժեներալիտետի միջոցով։ Ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որն իր մեջ ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանության գլուխը Կատալոնիայի նախագահն է, որը կատարում է ինքնավար համայնքի ղեկավարի գործառույթներ։ Կառավարման ապարատի անբաժան մասն է կազմում միապալատ խորհրդարանը, որն էլ ընտրում է կառավարության ղեկավարին։ Դատական իշխանությունը անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Կատալոնիան վարչականորեն բաժանված է չորս նահանգների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Լլեյդայի և Տառագոնայի։ Վարչական կենտրոնը Բարսելոնան է, որը Իսպանիայի Թագավորության երկրորդ և Եվրոպական միության յոթերորդ խոշորագույն քաղաքն է։ Վերջինս համարվում է նաև Կատալոնիայի քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական կենտրոնը։ Աշխարհագրորեն՝ Կատալոնիան գտնվում է Իսպանիայի ծայր արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Ֆրանսիային և Անդորրային, արևմուտքում՝ Արագոնին, արևելքում՝ Վալենսիային։
'''Կատալոնիա''', պաշտոնապես՝ '''Կատալոնիայի ինքնավար համայնք''' ({{lang-ca|Comunitat autònoma de Catalunya}}),
 
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կատալոնիայի բնակչությունը կազմում է 7,522,596 մարդ։ Բնակչության մեծամասնությունն իսպանացիներն ու կատալոնացիներն են։ Պաշտոնական լեզուները երեքն են՝ իսպաներենը, կատալաներենը և արաներենը։ Բնակչության կրոնական կազմը բավականին բազմազան է, սակայն ճնշող մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։
 
Կատալոնիայի տարածքը միջնադարյան ժամանակներից ի վեր միավորվել է իսպանական պետությունների կազմի մեջ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն կրվախնձոր է եղել Իսպանիայի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ձեռք բերել անկախություն և ինքնիշխանություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբերից Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիան աչքի է ընկել իր ազատատենչ գաղափարներով, անջատողական կեցվածքով և ունիտարիստական քաղաքականությանը հակոտնյա քաղաքական դիրքորոշմամբ։ Այս ամենի արդյունքում Կատալոնիան հասել է նրան, որ պաշտոնական Մադրիդը վերջինիս շնորհել է բացառիկ ինքնավարություն, ինչպես նաև կատալաներենը պետական լեզու։ Կատալոնական ազգայնականության դրսևորումներից է վերջինիս տարածքային հավակնությունները Կատալոնական հողերի նկատմամբ, ինչպես նաև այդ տարածքներում ինքնիշխան ազգային պետության ստեղծման վերջիններիս բաղձալի նպատակը։
 
[[Կատեգորիա:Կատալոնիա|*]]