Բացել գլխավոր ցանկը

Changes

1706 թվականին Իտալիայում տեղի ունեցած ռազմական արշավը համարվում է ամբողջ պատերազմի ամենահետաքրքիր ու ուսուցողական դրվագներից մեկը: 1706 թվականի ավստրիական 15-հազարանոց զորքերը գտնվում էին իրենց ձմեռային ճամբարներում, որոնք տեղակայված էին Գարդա լճից արևմուտք: Արքայազն Եվգենիի բացակայությամբ զորքերի ժամանակավոր հրամանատարությանը հանձնվեց գեներալ Ռավենտլաուին: Կոմս Շտարեմբերգի 25-հազարանոց բանակը գտնվում էր Թուրինում:
 
[[Պատկեր:Ean Baptiste Martin Schlacht bei Calcinato 1706.jpg|300px|մինի|աջից|Կալչինատոյի ճակատամարտ]]
Դուքս Վանդոմի ուժերը հասնում էին մինչև 44 հազարի, բայց ռազմադաշտում գործողություններ իրականացնելու համար նա ուներ ոչ ավել քան 36 հազար զինվոր: Օգտվելով արքայազն Եվգենիի բացակայությունից և չնայած պաշտպանողական գործողություններ իրականացնելու մասին հրամանի՝ Վանդոմը որոշեց անցնելհարձակման, Իտալիայից հեռացնել ավստրիացիներին և այդպիսով ապահովել դե Լավելդաուին Թուրինի նվաճման գործում: Ապրիլի 19-ի գիշերը վերցնելով Պոնտե սան Մարկոն՝ Վանդոմը 36-հազարանոց զորքով [[Կալչինատոյի ճակատամարտ|հարձակում իրականացրեց ավստրիացիների՝ Կալչինատոյի մոտ տեղակայված ձախ թևին]]: Կատաղի կռվից հետո Ռեվենտալաուի 20-հազարանոց ջոկատը ջախջախվեց և շպրտվեց դեպի Ռովերեդո: Ավստրիացիներն ունեցան 3 հազար սպանված և վիրավոր: Ֆրանսիացիների կորուստները 500 մարդ էր: Սակայն, Վանդոմը չզարգացրեց հաջողությունը իր ամբողջ զորքերով Ռովերեդոյի ուղղությամբ առաջխաղացման միջոցով<ref>Somerville, Thomas; The History of Great Britain During the Reign of Queen Anne; (1795, Forgotten Books 2018 ed)</ref><ref> Various authors (1781). The field of Mars: being an alphabetical digestion of the principal naval and military engagements, in Europe, Asia, Africa, and America, particularly ... century to the present period Volume 2 (2010 ed.). Gale ECCO. ISBN 069910856X</ref>:
 
Այդ ընթացքում արքայազն Եվգենին 3600 զինվորից կազմված ջոկատի ուղեկցությամբ Վիեննայից ժամանում է Ռովերեդո և շարժվում է դեպի Վերոնա, որի մոտակայքում էլ տեղակայվում է (Ադիջա գետի ձախ ափին): Մայիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը երկու բանակներն էլ դադարձցրել էին իրենց գործողությունները: 16-հազարանոց հետևակով ու 5-հազարանոց հեծելազորով Եվգենին սպասում էր Գերմանիայից 10-հազարանոց ջոկատի գալուն: Վանդոմը (39 հազար զինվոր) ցանկանում էր Թուրինի նվաճման համար ժամանակ խնայել:Դե Լաֆելյադի մոտ գտնվում էին 42-հազարանոց զորք ընդդեմ կոմս Դաունի 20-հազարանոց կայազորի, որը Վիկտոր Ամադե Սավոյացցու բացակայության պայմաններում պետք է իրականացներ [[Թուրինի պաշարում]]ը: Միևնույն ժամանակ արքայազն Եվգենին որոշեց անցնել վճռական գործողությունների, քանի որ մտավախություն ուներ մայրաքաղաքի անկման դեպքում դուքս Սավոյացին կհրաժարվի ավստրիական միությունից: Նրա պլանն այն էր, որ, թողնելով Տիրոլի հետ հաղորդակցության ուղին և շարժվելով Պո գետի աջ ափով, շրջանցել ֆրանսիական բնագծի աջ թևը և Վիկտոր Ամադեի 12-հազարանոց զորքի հետ Թուրինի մատույցներում վճռական ճակատամարտ կազմակերպել դե Լաֆելյադի հետ:
31 829

edits