«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
-«խմբագրում եմ» ժամկետանց կաղապարի հեռացում
Տող 408.
 
== 1706 թվականի արշավ ==
[[Պատկեր:Ramillies 1706 Duprez.PNG|300px|մինի|աջից|Դուքս Մալբորոն Ռամիլեսի մոտ]]
1706 թվականի փետրվարին Պիտերբորոն մտավ Վալենսիա: Ֆիլիպ V-ը շարժվեց դեպի Բարսելոնա, բայց նրա կազմակերպած պաշարումը վերջացավ իր ծանր պարտությամբ: 1706 թվականի մայիսի 23-ին [[Ռամիլեսի ճակատամարտ]]ում Մալբորոն ջախջախեց Վիլուրայի զորքերին և գրավեց [[Անտվերպեն]]ն ու [[Դյունկերկ]]ը՝ ֆրանսիացիներին հեռացնելով Իսպանական Նիդերլանդների մեծ մասից<ref>Dupuy, R. E & Dupuy, T. N. The Collins Encyclopaedia of Military History 4th ed. HarperCollins Publishers, (1995). ISBN 0-06-270056-1</ref><ref>Goslinga, S. van (1857) Mémoires relatifs à la Guerre de succession de 1706-1709 et 1711, de Sicco van Goslinga, publiés par mm. U. A. Evertsz et G. H. M. Delprat, au nom de la Société d’histoire, d’archéologie et de linquistique de Frise, (Published by G.T.N. Suringar, 1857)</ref><ref>La Colonie, Jean Martin de. The Chronicles of an Old Campaigner, (trans. W. C. Horsley), (1904)</ref>:
 
Արքայազն Եվգենին նույնպես ունեցավ հաջողություններ: Վանդոմի՝ Նիդերլանդներ մեկնելուց հետո (որպեսզի աջակցի այնտեղ բաժանված բանակին)՝ սեպտեմբերի 7-ին Եվգենին դուքս Սավոյացի Վիկտոր Ամադեի հետ միասին [[Թուրինի ճակատամար]]տում ջախջախիչ պարտության մատնեց [[Ֆիլիպ II, Օրլեանի դուքս|դուքս Օրլեանցուն]] և Մարսենին, ինչը чտարվա վերջում հնարավորություն տվեց նրանց հեռացնել Հյուսիսային Իտալիայից<ref>Lynn, John A. The Wars of Louis XIV, 1667—1714. Longman, (1999). ISBN 0-582-05629-2</ref>:
 
Դրանից հետո ֆրանսիացիներին ճնշեցին Գերմանիայում, Նիդերլանդներում և Իտալիայում: Այդպիսով ռազմական գործողությունների կենտրոն դարձավ Իսպանիան: 1706 թվականին պորտուգալական գեներալ [[Անտոնիո Լուիշ դե Սոուզա, 2-րդ մարկիզ Մինաշ|մարկիզ Մինաշը]] Պորտուգալիայից Իսպանիայի ուղղությամբ հարձակման անցավ: Ապրիլին նա վերցրեց Ալկանտարան, այնուհետև Սալամանկան և հունիսին մտավ Մադրիդ: Սակայն Կառլ Հաբսբուրգն այդպես էլ չհասցրեց գնալ մայրաքաղաք. Ֆիլիպ V-ն իր նստավայրը տեղափոխեց Բուրգոս և հայտարարեց, որ «կտա վերջին կաթիլ արյունը, բայց չի հրաժարվի գահից»: Կաստիլիացիները վրդովված էին այն բանի համար, որ արևելյան նահանգներն ու հերետիկոս անգլիացիները ցանկանում են իրենց պարտադրել նրանց թագավորին: Իսպանիայում ամենուրեք սկսվեց ժողովրդական շարժում, ազնվականությունը սկսեց զինվել, սննդի պաշարներն ու դրամական նվիրատվությունները սկսեցին ամեն կողմից ուղարկվել ֆրանսիական ճամբար: Իսպանացիները ապստամբեցին Մադրիդից արևմուտք և Կառլին բաժանեցին Պորտուգալիայից: 1706 թվականի հոկտեմբերին դաշնակիցները, ոչ մի տեղից աջակցություն չստանալով, լքեցին Մադրիդը, և Ֆիլիպ Բուրբոնը [[Ջեյմս Ֆիցջեյմս, Բրեյվիկի 1-ին դուքս|դուքս Բրեիվիկի]] (անգլիական թագավոր Ջեյմս II-ի ապօրինի որդի) աջակցությամբ վերադարձավ մայաքաղաք: Դաշնակիցները նահանջեցին Վալենսիա, իսկ Կառլ Հաբսբուրգի նստավայր մինչև 1711 թվականը հռչակվեց Բարսելոնան: