«Նոր Հաճն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Khovsepyan (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 167.
 
Գնալով ավելի լայն հեռանկարներ են բացվում Սփյուռքի հաճնցիական գաղթօջախների հետ կապերի ընդլայնման և խորացման համար։
 
== Ողջ աշխարհով սփռված հայերը վերակառուցում են իրենց բույնը. հատված Հայկանուշ Գրքաշարյանի «Հաճըն,եթե քեզ մոռանանք» գրքից ==
Շասի հաճնցի քսանհինգ ընտանիքները 1927թ հիմնադրեցին Հաճընի հայրենակցական միությունը: Մասնաճյուղեր ստեղծվեցին 1927թ՝ Փարիզում , այնուհետև ՝ Մարսելում՝ 1928թ ,որտեղ առաջին անգամ «Հաճըն» ամսագիրը սկսեց տպագրվել երկու ամիսը մեկ անգամ Սարգիս Ալթունյանի և տիկին Մուրատ Պոյաճյանի ջանքերով շնորհիվ:
 
Հաճընցիների կողմից հիմնադրված ավելի քան հիսուն նմանատիպ միություններ էին գործում բազմաթիվ երկրների մայրաքաղաքներում և քաղաքներում,որտեղ նրանք սփվել էին 1925-1916թթ և 1920թ ջարդերից հետո՝ Սիրիա,Պաղեստին,Իրաք,Եգիպտոս,Կիպրոս,Հունաստան,Ֆրանսիա,Հարավային և Հյուսիսային Ամերիկա,Խորհրդային Հայաստան...
 
1927թ մայիսի երեսունին Չիկագոյի հաճընցիները համագումար կազմակերպեցին Ռոչեստրում , որին մասնակցում էին աշխարհի բոլոր միություններից եկած պատվիրակներ,որոնք միավորվեցին մեկ համակարգի՝ Հաճընի հայրենակցական ընդհանուր միության մեջ: Նստավայրը դարձավ Չիկագոն և որպես պաշտոնական թերթ ընդունվեց «Հաճըն» ամսագիրը,որը լույս էր տեսնում Մարսելում:
 
1933թ միության նստավայրը,ինչպես նաև ամսագիրը ,որը տպագրվում էր ամիսը մեկ անգամ «Նոր Հաճն» անվամբ,տեղափոխեցին Լոս Անջելես,իսկ հետո՝ Բուենոս Այրես՝ որտեղ հաճընցիների ամենամեծ համայնք էր գտնվում:
 
Բուենոս Այրեսում էր, որ առաջին անգամ՝ 1915թ օգոստոսին,ստեղծվեց «Հաճըն միությունը» ծագումով հաճընցի մոտ հարյուր երիտասարդի կողմից,որոնք փախել էին Կիլիկիայի 1909թ ջարդերից և Տրիպոլիի ու Բալկանյան պատերազմներից: Նրանք գաղթել էին ազատ երկրներ՝ վերադառնալու նպատակով,սակայն պատմությունն այլ բան էր որոշեl նրանց համար...
 
Հետագայում Բեյրությում կառուցվեց Նոր Հաճն թաղամասը միության ջանքերի և Ամերիկայի քաղաքացի Կոստանդին Կերթմենյանի նվիրատվությունների շնորհիվ,որը հաճընցի էր և ուներ շինարարական ձեռնարկություն,ինչպես նաև Բեյրութի հաճընցիների նվիրատվությունների և համառ աշխատանքի շնորհիվ ,ովքեր այդ բնակարանների ապագա սեփականատերերն էին դառնալու: Հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ բնակարաններ կառուցվեցին այրի կանանց ու անապահով ընտանիքների համար: 1932թ 415 ընտանիք՝ երկու հազար անդամով, բնակություն հաստատեցին Բեյրութի Նոր Հաճն արվարձանում: Հետագայում առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդները նույն տեղում կառուցեցին Սուրբ Գևորգ եկեղեցին,որն օծվեց 1938թ հունիսի 19-ին Հաճընի թեմի առաջնորդ , արքեպիսկոպոս Սարգիս Սարաճյանի կողմից:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945թ նոյեմբերին,Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կոմիսարների խորհուրդը թույլատրեց «օտար երկրներում ապրող հայերին վերադառնալ իրենց հայրենիք»: Կոչ արեցին հայ ժողովրդի վերամիավորումը իրականացնելու համար աշխարհի բոլոր այն երկրներում,որտեղ կար հայ զանգվածային բնակչություն: Այդ կոչն ուղեկցվում էր լայնածավալ խաբուսիկ քարոզչությամբ: 1946-1948թթ ընթացքում Լիբանանից,Սիրիայից,Ֆրանսիայից,Հունաստանից, Եգիպտոսից , ԱՄՆ-ից ավելի քան հարյուր հազար հայյեր վերադարձան Խորհրդային Հայաստան:
 
Հայրենադարձները Խորհրդային Հայաստանում գտան ետպատերազմյան ծանր պայմաններում ապրող մի բնակչություն:
 
Որպես ցեղասպանություն վերապրածների ժառանգներ մենք ևս ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ «ժամանակավոր» դժվարություններ,չնայած որ դրանք տևեցին բավական երկար...
 
Քանի որ հաճընցի բազմաթիվ ընտանիքներ ներգաղթել էին Հայաստան,Հաճըն հայրենակցական ընդհանուր միությունը դիմեց հանրապետության իշխանություններին Նոր Հաճն ավանի հիմնադրման խնդրանքով, որն իրականացվեց 1958 թ նոյեմբերին 4-ի՝ Հայաստանի գերագույն խորհրդի որոշմամբ:
 
Քանի որ հաճընցի բազմաթիվ ընտանիքներ ներգաղթել էին Հայաստան, Հաճըն հայրենակցական ընդհանուր միությունը դիմեց հանրապետության իշխանություններին Նոր Հաճն ավանի հիմնադրման խնդրանքով,որն իրականացվեց 1958թ նոյեմբերի 4-ի Հայաստանի գերագույն խորհրդի որոշմամբ: Չորրորդ դպրոցը բացեց իր դռները և կրում է հաճընցի մտավորականի՝ Մեծն Մուրադի անունը, որը շատերի նման զոհվեց 1915 թվականին:
 
Ներկայումս Նոր Հաճնը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի Շաս համայնքի հետ: Հաճընցիները շնորհակալ են Շասի քաղաքապետարանին և Շասում ապրող հաճընցիների ժառանգներին,որոնք աշխատել են բարեկամական սերտ կապեր ստեղծել այդ երկու քաղաքների միջև:
 
Նոր Հաճնում Հաճըն հայրենակցական ընդհանուր միության նախաձեռնությամբ 1972թ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը բարձրացրեց Հաճընի հերոսամարտը փառաբանող հուշարձանը, որը հավերժ վառ է պահելու այդ հիշատակը՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության անմոռանալի էջերից մեկը՝ լի հերոսական դրվագներով:
 
Ամեն տարի՝ հոկտեմբերի 15-ին, աշխարհի տարբեր երկրներում սփռված հաճընցիների հավաքվում են Հաճըն քաղաքի հերոսամարտի և նրա անկման դժոխային օրը վերհիշելու համար: Մինչ սրահներում ճառերով հանդես գալը և ավանդական մատաղ ուտելը հաճընցիները ներկա են լինում տարբեր քաղաքների հայկական եկեղեցիներում և մասնակցում 1920թ զոհված հաճընցիների հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին:
 
Այդ պատարագը նվիրված է նա. 1915-1916թթ ցեղասպանության բոլոր զոհերին,որոնց թվում՝ հազարների հասնող հաճնցիների: Պատարագի ընթացքում շատերը տակավին իրենց հարց են տալիս.
 
«Ո՞ր էիք դուք,աշխարհի' հզորներ,երբ 1915-1916թթ ոչնչացրին մի ողջ ժողովուրդ,երբ 1920թ շարունակում էին կոտորել ցեղասպանությունից փրկվածներին,որպեսզի ավարտեն հայերի «մաքրման» գործն իրենց ծննդավայրից,նախահայրերի երկրից: Ու՞ր եք դուք այժմ,այս աշխարհի' հզորներ,երբ այս ոճիրների հեղինակների բարոյական հետևորդները,որոնց մեջ դուք ինքներդ պատասխանատվության ձեր բաժինն ունեք,աշխատում են ողջ աշխարհին ստել եղելության մասին:
 
Ե՞րբ և ինչպե՞ս եք քավելու ձեր մեղքերը:»
 
== Ազատամարտիկների Պանթեոն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոր_Հաճն» էջից