«Գևորգյան հոգևոր ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
19-րդ դարի վերջից սկսյալ արևելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգևոր կյանքը մեծապես պայմանավորված են Հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գործունեությամբ: Գևորգյան Հոգևոր ճեմարանը թողել է իր գործունեության հետքերը գրեթե բոլոր բնագավառներում՝բարձրացնելով Հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների:  
 
ՄինչեւՄինչև ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին [[Երևանի պետական համալսարան|ԵրեւանիԵրևանի պետական համալսարանը]], ԳեւորգյանԳևորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ Հեռավոր [[Հնդկաստան|Հնդկաստանից]] մինչեւմինչև եվրոպական ոստանները, [[Ռուսաստան|Ռուսաստանից]] մինչեւմինչև սիրիական անապատները:
 
== Պատմություն ==
1866 թ. [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։
 
Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869 թ.-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874 թ.-ի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։
 
1882 թ.-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։
 
Չնայած գործադրված ջանքերին՝ [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու]] օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել [[Մակար Ա. Թեղուտցի|Մակար Ա Թեղուտցին]]։ Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, [[Մաղաքիա Օրմանյան|Մ. Օրմանյան]]ին։ Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ։
Նրա ջանքերով 1888 թ.-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։
 
Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի [[Անդրկովկաս]]ի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։
 
1917 թ.-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, [[Գևորգ Ե. Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանց]] կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։
 
1919–201919–1920 թթ.-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։
 
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել [[Երևանի Պետական Համալսարան|Հայաստանի համալսարանի]] ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է [[Ազգային գրադարան]]ի և [[Մատենադարան]]ի հիմնարար ֆոնդերից։
Ճեմարանի տեսուչներ են եղել [[Խորեն Գալֆայան|Խորեն եպս. Գալֆայանը]], [[Գաբրիել Այվազյան|Գաբրիել եպս. Այվազովսկին]], Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, [[Գարեգին Ա Հովսեփյան|Գարեգին վրդ. Հովսեփյանը]], Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։
 
1945 թ.-ի նոյեմբերի 1-ին [[Գևորգ Զ. Նորնախիջևանցի|Գևորգ Զ Չորեքչյանի]] ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։
 
1995 թ.-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–971996–1997 թթ.-ին հիմնովին վերանորոգվել։
 
1997–981997–1998 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։
 
[[1999]] թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։
227 710

edits