«Հալիձորի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 9.
|լայնք = 39.2181297
|երկայնք = 46.3517838
|քարտեզի չափ = 250300
|ալտերնատիվ քարտեզ =
|քարտեզի նկարագրություն =
Տող 37.
'''Հալիձորի բերդ''' (Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր [[ՀՀ]] [[Սյունիքի մարզ]]ում, [[Ողջի]] գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. [[Դավիթ Բեկ]]ն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավարևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։
[[Պատկեր:Հալիձորի համալիր.JPG|մինի]]
 
== Ավանդություն ==
Այստեղ ժամանակին ամրացած է լինում [[Դավիթ Բեկ]]ը։ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել։ Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը<ref>{{cite book | title=Ավանդապատում | publisher=Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ | author=Արամ Ղանալանյան | year=1969 | location=Երևան}}</ref><ref>{{cite book | title=Պատմութիւն Հայոց | author=Մովսես Խորենացի | pages=Գիրք Ա, Գլուխ Ի}}</ref><ref>{{cite book | title=Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ | author=Մանուկ Աբեղյան | year=1899 | location=Վաղարշապատ}}</ref><ref>{{cite book | title=Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского | author=Г. Халатьянц | year=1896 | location=Москва}}</ref>։