«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  1 տարի առաջ
չ
:RCH(NH<sub>2</sub>)COOH + HCHO + KOH &rarr; RCH(NHCH<sub>2</sub>OH)COOK + H<sub>2</sub>O
 
== Պեպտիդներ, սպիտակուցներ ==
Պեպտիդները և սպիտակուցները բիպոլիմերներ են, որոնց մոնոմերներ են հանդիսանում ամինաթթուները։ Պայմանականորեն ընդունված է մինչև 50-100 ամինաթթվային մնացորդ ունեցող շղթան անվանել պեպտիդ, ավելի մեծ թվով ամինաթթուների դեպքում՝ սպիտակուց։ Պոլիպեպտիդները իրենց հերթին բաժանում են օլիգոպեպտիդների (մինչև 10 ամինոթթվային մնացորդ) և պոլիպեպտիդների։ Պեպտիդները և սպիտակուցները բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր են, որոնցում ամինաթթուները կախված են միմյանց հետ պեպտիդային կապով։
 
Սպիտակուցներում և պեպտիդներում ազատ ամինախումբ կրող ծայրը անվանվում է N-ծայրային և համարվում շղթայի սկիզբը (ձախ ծայրը), ազատ կարբօքսիլ խումբ կրող
ծայրը անվանվում է C-ծայրային և համարվում է շղթայի վերջը (աջ ծայրը)։Պեպտիդների։ Պեպտիդների անվանումը սկսվում է N-ծայրից։ Բոլոր ամինաթթվային մնացորդների, բացի C-ծայրային ամինաթթվից, անվան «-ին» վերջավորությունը փոխվում է «-իլ»-ով, օրինակ ալանին, ֆենիլալանին և հիստիդին ամինաթթուներից կազմված պեպտիդը կանվանվի ալանիլֆենիլալանիլհիստիդին։
 
Օրինակ երեք ամինաթթվային մնացորդից կարելի է կազմել 6 տարբեր պեպտիդ, իսկ ութ ամինաթթուներից կազմված հնարավոր պեպտիդների թիվը հասնում է 40000:40000։ Ամինաթթուների հաջորդականությունը պեպտիդներում և սպիտակուցներում ապահովում է այդ միացությունների յուրահատկությունները և ապացուցում սերտ կապը կառուցվածքի և ֆունկցիայի միջև։ Օրինակ, [[ասպարտամ]]ի (ասպարտիլֆենիլալանինի մեթիլ էսթեր) յուրահատուկ կառուցվածքով է (կազմված է Լ-ամինաթթուներից) պայմանավորված նրա բացառիկ քաղցր համը։
 
[[Պատկեր:Aspartame.svg|thumb|Ասպարտամ]]
32 372

edits