«Քվազար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
Սովորաբար քվազարների հետ են կապում նաև Մեծ պայթունի ավարտին նյութի ապաիոնիզացման խնդրի լուծումը։
Հետազոտման պատմությունը
Առաջին քվազարը հայտնաբերվել է 1950-ակաների վերջում ռադիոհեռադիտակի միջոցով։ Նրանցից շատերը գրանցված էին որպես ռադիոալիքներ ճառագայթող աղբյուրներ առանց տեսանելի օբյեկտի։ Այս օբյեկտներից հարյուրը արձանագրվել են 1960 թվականին և տպագրվել են Քեմբրիջի երրորդ կատալոգում, այնպես ինչպես աստղագետները տեսածրել են երկնքը օպտիկական եղանակով։ 1960 թվականին 3C 48 ռադիոճառագայթման աղբյուրը վերջապես կապվեց օպտիկական օբյեկտի հետ։ Աստղագետները հայտնաբերեցին թվացյալ թույլ կապույտ աստղը ռադիոճառագայթման աղբյուրի գտնվելու վայրում և ստացան նրա սպեկտրը։ Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ աղբյուրը պարունակում է անծանոթ և լայնաշերտ ճառագայթման մի շարք գծեր, ավելացնելով, որ նման մեծ կարմիրի շեղումներ հնարավոր չեն։ 1962-ին առաջըթաց տեղի ունեցավ, պայմանավորված մեկ այլ ռադիոճառագայթման աղբյուրուրի՝ 3C 273 հայտնագործմամբ։ Կիրիլ Հազարդի և Ջոն Բոլտոնի չափումների ընթացքում հնարավոր եղավ ստանալ օպտիկական սպեկտորը Հեյլի 200-դույմանոցդյույմանոց հեռադիտակի շնորհիվ, որը գտնվում էր Պալոմար սարի վրա։ Այդ սպեկտորը ցույց տվեց հենց նույն տարօրինակ ճառագայթման գծերը։ Շմիտը հասկացավ որ սա ջրածնի սպեկտրալ գծերի կարմիր շեղումն է 15.8 տոկոսի դեպքում։ Պարզվեց, որ 3C 273 քվազարը հեռանում է 47,000կմ/վ արագությամբ։ Այս հեայտնագործությոնը հեղափոխեց քվազարների հետազոտությոնները և թոյլ տվեց մյուս աստղագետներին այլ ռադիոճառագայթման աղբյուրներից գտնել կարմիրի շեղման գծեր։ Ինչպես և ենթադրում էր Բոլտոնը 3C 48-ը ունի 37% լույսի արագության կարմիր սահման։
Ավելի ուշ պարզվեց որ ոչ բոլոր քվազարները ունեն հզոր ճառագայթում։ 1979 թվականին Էնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունից կանխատեսված գրավիտացիոն ոսպնյակի էֆֆեկտը փորձնականորեն հաստատվեց 0957+561 զույգ քվազարների պատկերից։
1980-ականերին մշակվեց միասնական մոդել, որում քվազարը դասկարգված էր որպես ակտիվ գալակտիկաների հատուկ տիպ։ Քվազարների վիթխարի պայծառությունը կենտրոնում գտնվող շատ մեծ զանգվածով սև խոռոչի առկայությունն է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քվազար» էջից