«Օրբելի եղբայրների տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է [[հայերեն]] հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ [[ռուսերեն]]ով, [[գերմաներեն]]ով, [[իտալերեն]]ով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են։
Թանգարանի հարանությամբ է գտնվում [[Օրբելի եղբայրների հուշարձան (Ծաղկաձոր)|Օրբելի եղբայրների հուշաքանդակը]] ([[Քանդակագործություն|քանդակագործ]]՝ [[Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)|Արտաշես Հովսեփյան]], [[Ճարտարապետություն|ճարտարապետ]]՝ [[Ռոմեո Ջուլհակյան]])։
 
== Միջոցառումներ ==