«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 103.
=== Թագավորական ինստիտուտ (1801-1803) ===
[[Պատկեր:A lecture on pneumatics at the Royal Institution, London. Co Wellcome L0008634.jpg|thumb|Պնևմատիկայի դասախոսություն Թագավորական համալսարանում. ''Ծաղրանկար [[Гилрей, Джеймс|Джеймса Гилрея]]. Ամբիոնի մոտ [[Համփֆրի Դևի]] և Յունգ''{{sfn|Robinson|2006|p=91—92}}]]
1801 թվականի մայիսի վերջին Թագավորական ինստիտուտը հրավիրեց Յունգին բժշկական պրակտիկային չվերաբերող հանրային դասախոսությունների դասընթաց կարդալու։ Յունգը, միջոցների տիրապետելով, թույլ տվեց իրեն վիճել հոնորարի արժեքի համար։ Այն ժամանակ նա արդեն երկու անգամ Բեյքերյան դասախոսություն կարդալու իրավունք էր ձեռք բերել, 1803 թվականին ձեռք բերեց նաև երրորդ անգամ։ Ի վերջո, Բենջամին Րումֆորդի հանձնարարությամբ Յունգին տվեցին պրոֆեսորի պաշտոն և նշանակեցին տարեկան 300 ֆունտ ստերլինգ հոնորար (մոտավորապես 25 000 ժամանակակից ցենտ), և նա ամբողջությամբ նվիրվեց այդ դասախոսություններին, որոնց պատրաստման վրա ծախսեց ինը ամիս։ Տարբեր առարկաներին նվիրված թվով 50 դասախոսություններ կարդացին 1802 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 17-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 14։00-ին և ուրբաթ ժամը 20։00-ին։ Գրեթե նույն ռեժիմով, սակայն լրացված տարբերակով, դասախոսությունները կրկնվեցին 1803 թվականին։ 1807 թվականին հրապարակվեցին 60 դասախոսություններ՝ դասակարգված հետևյալ առարկաներում՝ «Մեխանիկա», «Հիդրոդինամիկա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա»։ Դասախոսությունների իրական բովանդակությունը շատ ավելի լայն էր՝ առաջին բաժնում խոսվում էր նաև գեղանկարչության և ճարտարապետության մասին, երկրորդում՝ երաժշտության և օպտիկայի, երորդում՝ աստղագիտության և աշխարհագրության, իսկ չորորդում՝ ինչպես մաքուր, այնպես էլ կիրառական մաթեմատիկայի։
|