«Դիալեկտիկական մատերիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Աթեիզմ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Դիալեկտիկական մատերիալիզմ''', [[մարքսիզմ]]ի փիլիսոփայությունը՝ նրա աշխարհայացքային հիմքը, մարքսիզմի բաղկացուցիչ մասևրիցմասերից մեկը՝ նրա տնտեսական ուսմունքի և գիտական կոմունիզմի հետ մեկտեղ։ Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են [[Կարլ Մարքս|Կ․ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ․ Էնգելսը]] XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն զարգացրին Վ․ Ի․ Լենինը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմն իր էական հատկանիշներով որակապես տարբերվում է փիլիսոփայության մյուս ուսմունքներից, ուստի և նրա առաջացումը նշանավորեց հեղաշրջում փիլիսոփայության պատմության մեջ։ Դիալեկտիկական մատերիալիզմում [[մատերիալիզմ]]ի և դիալեկտիկայի օրգանական զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յուրացման միջոցով։ Դիալեկտիկական մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն է։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի՝ բնության բազմազանությունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափություններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար նա կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։
 
Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ [[Գիտակցություն]]ն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես [[Հեգել]]ի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես ւիոխվում է փիլ․ հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է նախորդ փիլիսոփայության բնափիլիսոփայական նկրտումները։