«Ֆաբիո Կվալյարելա»–ի խմբագրումների տարբերություն

իտալացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Ֆաբիո Կվալյարելա | բնագիր անուն = Fabio Quagliarella | պատկեր = Zenit-Torino (7).jpg...»:
(Տարբերություն չկա)

22:03, 7 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Ֆաբիո Կվալյարելա (իտալ.՝ Fabio Quagliarella, հունվարի 31, 1983(1983-01-31)[1][2][3], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։ 2007-ից 2010 թվականներին Կվալյարելան հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2010 թվականի աշխարհի առաջնությանը[4]։

Ֆաբիո Կվալյարելա
Fabio Quagliarella
Կվալյարելան Տորինոյի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1983(1983-01-31)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 27
Պատանեկան կարիերա
1988-1993 Իտալիա Գրանյանո
1993-1999 Իտալիա Տորինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2005 Իտալիա Տորինո 39 (7)
2002-2003   Իտալիա Ֆիորենտինա 12 (1)
2003-2004   Իտալիա Կիետի 43 (19)
2005-2006 Իտալիա Ասկոլի 32 (3)
2006-2007 Իտալիա Սամպդորիա 35 (13)
2007-2009 Իտալիա Ուդինեզե 73 (25)
2009-2010 Իտալիա Նապոլի 34 (11)
2010-2014 Իտալիա Յուվենտուս 84 (23)
2014-2016 Իտալիա Տորինո 50 (18)
2016-ներկա Իտալիա Սամպդորիա 90 (35)
Ազգային հավաքական
2000-2001 Իտալիա Իտալիա Մ17 8 (1)
2001 Իտալիա Իտալիա Մ19 9 (1)
2002-2004 Իտալիա Իտալիա Մ20 8 (2)
2004 Իտալիա Իտալիա Մ21 2 (1)
2007-2010 Իտալիա Իտալիա 26 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 8-ի, 2018

Ակումբային կարիերա

Տորինո

Կվալյարելան Տորինոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2000 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Պյաչենցայի դեմ խաղում[5]։ 2002 թվականի ամռանը Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սերիա C2-ում հանդես եկող Ֆիորենտինա, որի կազմում նա դարձավ միայն 1 գոլի հեղինակ անցկացրած 12 խաղերում։ 2003 թվականին իտալացին վարձավճարով միացավ Կիետիին։ Այստեղ նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Տորինո։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Էմպոլիի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը Սերիա B-ում խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[7]։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Ուդինեզե

2005 թվականի ամռանը Կվալյարելան տեղափոխվեց Ուդինեզե, ինչից հետո համատեղ սեփականության գործարքով միացավ Ասկոլիին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Միլանի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում[9]։ Ասկոլիի կազմում Կվալյարելան դարձավ 3 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղերում։ 2006 թվականի հուլիսի 7-ին իտալացին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Սամպդորիա[10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվորնոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[13]։ 2006-07 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2007-08 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Ուդինեզե[15]։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Պարմայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 25-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սիենայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին[18]։ Դեկտեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 5-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[21]։ 2009 թվականի ապրիլի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն դուրս մնաց առաջնությունից[22]։ Ակումբի կազմում Կվալյարելան անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի

2009 թվականի հունիսի 1-ին Կվալյարելան 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Լիվորնոյի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 6-ին Կվալյարելան դուբլ ձևակերպելով Բարիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին[26]։ 2010 թվականի մարտի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[27]։ Ապրիլի 10-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին[28]։ Մայիսի 9-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[29]։ Նապոլիի կազմում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

 
Կվալյարելան Յուվենտուսի կազմում 2011 թվականին

Յուվենտուս

2010 թվականի օգոստոսի 27-ին Կվալյարելան վարձավճարով միացավ Յուվենտուսին[30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ Բարիի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով Յուվենտուսին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2011 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում իտալացին ստացավ ծանր վնասվածք[35], ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը[36]։ 2011 թվականի հունիսի 22-ին Կվալյարելան 10․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Յուվենտուս՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[37]։ 2012 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[38]։ Մայիսի 20-ին Կվալյարելան հեռացվեց խաղադաշտից Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 18 րոպե անց[39]։

Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կվալյարելան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չելսիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[40]։ Սեպտեմբերի 22-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[41]։ Նոյեմբերի 10-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[42]։ 2013 թվականի մարտի 6-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Սելտիկի դեմ խաղում[43]։ Մարտի 30-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[44][45]։ Յուվենտուսի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում Կվալյարելան մասնակցեց 102 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Տորինո

2014 թվականի հուլիսի 17-ին Կվալյարելան 3 տարվա պայմանագիր կնքեց Տորինոյի հետ[46]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[47]։ Հոկտեմբերի 19-ին Կվալյարելան խփեց Ուդինեզեի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ 2015 թվականի հունվարի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում[49]։ Փետրվարի 1-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[50]։ Ապրիլի 26-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[51]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[52]։ Տորինոյի կազմում Կվալյարելան անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Սամպդորիա

2016 թվականի փետրվարի 1-ին Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[53][54], ինչից հետո լրիվ տրանսֆերով միացավ թիմին[55]։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Խոակին Կորեային Տորինոյի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 20-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[57]։ Նոյեմբերի 20-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-2 հաշվով[58]։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[59]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[60]։ Մայիսի 7-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 7-3 հաշվով[61]։

2017-18 մրցաշրջանում Կվալյարելան դարձավ Սամպդորիայի հիմնական ավագը։ 2017 թվականի օգոստոսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[62]։ Հոկտեմբերի 24-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 3-2 հաշվով[63]։ Դեկտեմբերի 9-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում[64]։ Դեկտեմբերի 30-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային[65]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կվալյարելան հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում[66][67]։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[68]։

Միջազգային կարիերա

Կվալյարելան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Լուկա Տոնիին Շոտլանդիայի դեմ խաղում[69]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 6-ին՝ դուբլ ձևակերպելով Լիտվայի դեմ խաղում[70]։ 2008 թվականին Կվալյարելան մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[71][72]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ռումինիայի դեմ խաղում[73][74], իսկ Իտալիան հասավ առաջնության քառորդ եզրափակիչ[75], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային[76][77]։

2009 թվականին Կվալյարելան մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[78], որտեղ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[79][80]։ Հոկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[81]։ 2010 թվականին Կվալյարելան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[82][83][84]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Սլովակիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[85][86], սակայն Իտալիան պարտվեց 2-3 հաշվով և դուրս մնաց խմբային փուլից[87][88]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[89]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորինո 1999–00 Սերիա A 1 0 0 0 1 0
2001–02 4 0 0 0 4 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ֆիորենտինա (վարձավճար) 2002–03 Սերիա C2 12 1 0 0 12 1
Կիետի (վարձավճար) 2002–03 Սերիա C1 11 2 0 0 11 2
2003–04 32 17 0 0 32 17
Ընդհանուր 43 19 0 0 0 0 0 0 43 19
Տորինո 2004–05 Սերիա B 34 7 4 2 2 1 40 10
Ասկոլի 2005–06 Սերիա A 32 3 0 0 32 3
Սամպդորիա 2006–07 35 13 7 1 42 14
Ուդինեզե 2007–08 37 12 2 0 39 12
2008–09 36 13 1 0 11 8 48 21
Ընդհանուր 73 25 3 0 11 8 0 0 87 33
Նապոլի 2009–10 Սերիա A 34 11 2 0 36 11
2010–11 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 34 11 2 0 1 0 0 0 37 11
Յուվենտուս 2010–11 Սերիա A 17 9 0 0 0 0 17 9
2011–12 23 4 4 0 27 4
2012–13 27 9 1 0 7 4 35 13
2013–14 17 1 2 1 4 2 23 4
Ընդհանուր 84 23 7 1 11 6 0 0 102 30
Տորինո 2014–15 Սերիա A 34 13 0 0 12 4 46 17
2015–16 16 5 2 0 18 5
Տորինոյի ընդհանուր 89 25 6 2 12 4 2 1 109 32
Սամպդորիա 2015–16 Սերիա A 16 3 0 0 16 3
2016–17 37 12 1 0 38 12
2017–18 35 19 1 0 36 19
2018–19 2 1 1 0 3 1
Սամպդորիայի ընդհանուր 125 48 10 1 0 0 2 1 135 49
Կարիերայի ընդհանուր 492 155 28 4 35 18 2 1 557 178

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ[89]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2007 8 2
2008 3 1
2009 7 0
2010 8 4
Ընդհանուր 26 7

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 6, 2007 Դարյուս իր Գիրենաս, Կաունաս, Լիտվա   Լիտվա 1–0 2–0 Եվրո 2008 Որակավորում
2. 2–0
3. Փետրվարի 6, 2008 Լեցիգրունդ, Ցյուրիխ, Շվեյցարիա   Պորտուգալիա 3–1 3–1 Ընկերական խաղ
4. Հունիսի 5, 2010 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա   Շվեյցարիա 1–1 1–1
5. Հունիսի 24, 2010 Էլիս Պարկ, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա   Սլովակիա 2–3 2–3 Աշխարհի առաջնություն 2010
6. Սեպտեմբերի 7, 2010 Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ, Ֆլորենցիա, Իտալիա   Ֆարերյան կղզիներ 4–0 5–0 Եվրո 2012 Որակավորում
7. Նոյեմբերի 17, 2010 Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա   Ռումինիա 1–1 1–1 Ընկերական խաղ

Նվաճումներ

Ակումբային

Տորինո

Յուվենտուս

Անհատական

  • Սերիա A-ի տարվա լավագույն գոլ․ 2009[96]
  • Ջենթլմեն Ֆեյր-պլեյի մրցանակ․ 2017[97]
  • Գաետանո Շիրեայի մրցանակ․ 2018[98]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - F. Quagliarella - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  5. «Torino FC - Piacenza Calcio 1919, May 14, 2000 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  6. «Torino FC - FC Empoli, Aug 22, 2004 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  7. «Torino FC - Hellas Verona, Sep 10, 2004 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  8. «Ascoli Calcio - AC Milan, Aug 28, 2005 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  9. «Ascoli Calcio - ACD Treviso, Dec 21, 2005 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  10. «u.c. Sampdoria - Calciomercato: arrivano Pieri e Quagliarella». 2012-03-06. Վերցված է 2018-09-07-ին.
  11. «Inter Milan - UC Sampdoria, Sep 16, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  12. «Atalanta BC - UC Sampdoria, Oct 22, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  13. «UC Sampdoria - AS Livorno, Dec 20, 2006 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  14. «Fabio Quagliarella | Football Stats | Sampdoria | Season 2006/2007 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-09-07-ին.
  15. «u.c. Sampdoria - Marotta: «Per Quagliarella abbiamo fatto il massimo»». 2012-05-09. Վերցված է 2018-09-07-ին.
  16. «Inter Milan - Udinese Calcio, Aug 26, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  17. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 30, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  18. «Udinese Calcio - Robur Siena, Nov 25, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  19. «Udinese Calcio - UC Sampdoria, Dec 9, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  20. «Borussia Dortmund - Udinese Calcio, Sep 18, 2008 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  21. «Udinese Calcio - Torino FC, Oct 5, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  22. «Udinese Calcio - SV Werder Bremen, Apr 16, 2009 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-05-ին.
  23. «Fabio Quagliarella al Napoli: 'Si avvera il mio sogno'». CasertaNews. Վերցված է 2018-09-07-ին.
  24. «SSC Napoli - US Salernitana 1919, Aug 16, 2009 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  25. «SSC Napoli - AS Livorno, Aug 30, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  26. «SSC Napoli - SSC Bari, Dec 6, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  27. «SSC Napoli - Juventus FC, Mar 25, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  28. «SSC Napoli - Parma Calcio 1913, Apr 10, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  29. «SSC Napoli - Atalanta BC, May 9, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  30. uefa.com. «Quagliarella added to Juve influx – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  31. «Officially Official: Fabio Quagliarella is a Juventus player». Black & White & Read All Over. Վերցված է 2018-09-07-ին.
  32. «SSC Bari - Juventus FC, Aug 29, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  33. «Juventus FC - UC Sampdoria, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  34. «Calcio Catania - Juventus FC, Dec 5, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  35. «Juventus FC - Parma Calcio 1913, Jan 6, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  36. «Quagliarella, season over, Three match ban for Felipe Melo - Football - La Gazzetta dello Sport». 2011-01-10. Վերցված է 2018-09-07-ին.
  37. «Breaking News: Juventus announce signing of Alessandro Matri, Marco Motta, Simone Pepe and Fabio Quagliarella | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  38. «Quagliarella pens new contract with Juventus | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  39. «Juventus FC - SSC Napoli, May 20, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  40. «Chelsea FC - Juventus FC, Sep 19, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  41. «Juventus FC - Chievo Verona, Sep 22, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  42. «Delfino Pescara 1936 - Juventus FC, Nov 10, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  43. «Juventus FC - Celtic FC, Mar 6, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  44. «Inter Milan - Juventus FC, Mar 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  45. Bandini, Paolo (2011-02-14). «Matri makes the difference as Juventus win the Derby D'Italia | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  46. «Quagliarella al Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  47. «Torino FC - IF Brommapojkarna, Aug 7, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  48. «Torino FC - Udinese Calcio, Oct 19, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  49. «ASD Romagna Centro Cesena - Torino FC, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  50. «Torino FC - UC Sampdoria, Feb 1, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  51. «Torino FC - Juventus FC, Apr 26, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  52. «Torino FC - UC Sampdoria, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  53. Anderson, Cammy (2016-02-01). «Quagliarella returns to Sampdoria». VAVEL.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  54. «Quagliarella completes Samp return | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-09-07-ին.
  55. «Sampdoria signs Fabio Quagliarella from Torino». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  56. «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  57. «Inter Milan - UC Sampdoria, Feb 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  58. «UC Sampdoria - US Sassuolo, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  59. «Quagliarella signs new contract with Sampdoria». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  60. «Atalanta BC - UC Sampdoria, Jan 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  61. «SS Lazio - UC Sampdoria, May 7, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  62. «UC Sampdoria - Benevento Calcio, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  63. «Inter Milan - UC Sampdoria, Oct 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  64. «Cagliari Calcio - UC Sampdoria, Dec 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  65. «UC Sampdoria - SPAL 2013, Dec 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  66. «UC Sampdoria - ACF Fiorentina, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  67. «Quagliarella: 'Hat-trick down to fun' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-09-07-ին.
  68. «UC Sampdoria - Cagliari Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  69. «Italy - Scotland, Mar 28, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  70. «Lithuania - Italy, Jun 6, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  71. «Italy squad for Euro 2008». the Guardian (անգլերեն). 2008-05-28. Վերցված է 2018-09-07-ին.
  72. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  73. «Italy - Romania, Jun 13, 2008 - EURO 2008 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  74. uefa.com (2008-06-13). «UEFA EURO 2008 - History - Italy-Romania – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  75. uefa.com (2008-06-22). «UEFA EURO 2008 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  76. «Spain - Italy, Jun 22, 2008 - EURO 2008 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  77. «Spain vs. Italy - Football Match Report - June 22, 2008 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  78. FIFA.com. «FIFA Confederations Cup South Africa 2009 - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  79. «Italy crash out to Brazil». Eurosport. 2009-06-21. Վերցված է 2018-09-07-ին.
  80. (www.dw.com), Deutsche Welle. «Italy out of Confederations Cup | DW | 21.06.2009». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  81. «Italy - Cyprus, Oct 14, 2009 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  82. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  83. Association, Press (2010-06-01). «World Cup 2010 Group F: Final 23-man squads announced». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  84. «Rossi left out of Italy Cup squad» (բրիտանական անգլերեն). 2010-06-01. Վերցված է 2018-09-07-ին.
  85. «Slovakia - Italy, Jun 24, 2010 - World Cup 2010 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  86. «Slovakia 3-2 Italy». news.bbc.co.uk. Վերցված է 2018-09-07-ին.
  87. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Slovakia advance, eliminate Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  88. «Champions Italy crash out of World Cup - CNN.com» (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  89. 89,0 89,1 «Fabio Quagliarella». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  90. s.r.o., LiveSport. «Serie B 2000/2001 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  91. «Juventus completes the Serie A season unbeaten following home win over Atalanta | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  92. «Juventus win Serie A title for second successive season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013-05-05. Վերցված է 2018-09-07-ին.
  93. «Juventus celebrate 30th Serie A title in style with win over Atalanta». Mail Online. Վերցված է 2018-09-07-ին.
  94. «Juventus 4 - 2 Napoli Match report - 8/11/12 Super Cup - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  95. «Juventus 4-0 Lazio: Juve retain Supercoppa». ESPN (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  96. «CALCIO, OSCAR AIC 2009: IBRAHIMOVIC MIGLIOR GIOCATORE | News Sport | Repubblica.it». www.repubblica.it (անգլերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  97. «A Quagliarella il Premio Gentleman 2017: "Totti non si tratta così"». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018-09-07-ին.
  98. «Quagliarella Vince il premio Scirea - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018-09-07-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Կվալյարելա» հոդվածին։