«Էրիկ Ալֆսեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Էրիկ Ալֆսենը ծնվել է [[Օսլո]]յում, դպրոցի տնօրեն Կնուտ Ալֆսենի (1897–1978 թթ.) և Հարիթ Հելանդեր Նիլսենի (1901–1991 թթ.) ընտանիքում: Մագնուս Ալֆսենի թոռն է, նորվեգացի ակադեմիկոս Լարս Վալոյի զարմիկը: Հայրը և պապը եղել են մաթեմատիկայի դասագրքերի հեղինակներ: 1955 թվականին ամուսնացել է քաղաքացիական ծառայող և քաղաքական գործիչ Կարլ Պլատոյի դստեր Էլեն Պլատոյի հետ<ref>{{Cite news|url=https://nbl.snl.no/Erik_Magnus_Alfsen|title=Erik Magnus Alfsen – Norsk biografisk leksikon|newspaper=Store norske leksikon|access-date=2016-11-22}}</ref>:
 
1949 թվականին Էրիկը ընդունվել է [[Օսլոյի համալսարան]], 1954-1955 թվականներին սովորել է Անրի Պուանկարեի անվան ինստիտուտում, 1955 թվականին վերադարձել և գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Օսլոյի համալսարանից: Շուրջ երկու տարի եղել է Նորվեգիայի գիտության հետազոտական խորհրդի գիտաշխատող, այնուհետև նշանակվել է Օսլոյի համալսարանի դասախոս: 1961-1962 թվականներին [[Սիեթլ]]ում եղել է այցելու դոցենտ, 1963 թվականից՝ Օսլոյի համալսարանի դոցենտ, 1975-2000 թվականներին՝ [[պրոֆեսոր]]<ref>{{Cite web|url=http://www.mn.uio.no/math/english/people/aca/alfsen/|title=Erik Alfsen - Department of Mathematics|website=www.mn.uio.no|accessdate=2016-11-22}}</ref>:
231 885

edits