«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն: Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին: Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում: Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ: Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ: Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է:
 
=== "«Բարոյականության հիմքերը"» ===
Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ: