«Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
Պիտակ՝ 2017 source edit
Տող 7.
 
Քնելուց առաջ Մարին կանգնում է պահարանի մոտ, որտեղ հավաքել էին բոլոր նվերները, և մենամարտի է ականատես լինում։ Այն վարում են յոթգլխանի Մկների թագավորը, որը պայքարում էր իր զորքի հետ միասին, և կենդանացած տիկնիկների բանակը, որը գլխավորում էր Մարդուկ-Ջարդուկը։ Աղջիկը փորձում է պաշտպանել փոքրիկ Մարդուկին, սակայն ձեռքի մեջ ցավ է զգում և ընկնում է հատակի վրա; Արթնանալով իր անկողնում՝ նա փորձում է պատմել մորն ու բժշկին գիշերային մենամարտի մասին, սակայն նրանք իր պատմաը համարում են բարձր ջերմության հետևանք։ Մարիին այցելած կնքահայրը բերում է վերանորոգված Մարդուկ-Ջարդուկին և պատմում, որ ժամանակին նա եղել է Դրոսելմեյերի նյուրնբերգյան զարմիկը՝ բարի և վեհանձն պատանի։ Փոքրիկ տգեղ մարդու նա վերածվել է Մկների թագուհու կամքով։ Մարդուկ-Ջարդուկը կարող է վերադարձնել նախկին տեսքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նա հաղթի Մկների թագավորին, իսկ նրան սիրի մի գեղեցիկ տիկին{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։
 
Մարին, Մարդուկ-Ջարդուկից ստանալով պարտված Մկների թագավորի տիտղոսները և փոքրիկ Մարդուկի հետ ճանապարհորդելով հրաշքների աշխարհ, սիրահարվում է նրան։ Ծնողները չեն հավատում արկածների մասին նրա հիշողություններին և խնդրում են մոռանալ այդ անհավանական պատմությունը, սակայն աղջիկն անընդհատ մտածում է Մարդուկ-Ջարդուկի մասին։ Հեքիաթի վերջում Շտալբաումների տուն է գալիս մի երիտասարդ տղա՝ Դրոսելմեյերի զարմիկը, որը խոստովանում է, որ «դադարել է լինել խղճուկ Մարդուկ-Ջարդուկ»։ Մարին դառնում է նրա հարսնացուն, և նրանց հարսանիքին պարում է քսաներկու հազար գեղեցիկ տիկնիկներ{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։
 
== Ծանոթագրություններ ==