«Ավրորա (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
 
* '''Թոմ Քաթինան''' Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկն է։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանին սահմանակից այս գոտում մշտապես ներկա միակ բժիշկն է և միանձնյա սպասարկում է այդ տարածքի 500 հազար բնակչությանը։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածաշրջանի անդադար ռմբակոծմանը, նա երբեք չի լքում հիվանդանոցի տարածքը, որ գիշերուզօր հասանելի լինի վիրավորների համար։ Դոկտոր Քաթինան TIME պարբերականի կողմից դասվել է 2015 թ. ամենաազդեցիկ անհատականությունների շարքը<ref>{{cite news|title=The 100 Most Influential People |url=http://time.com/collection/2015-time-100/ |publisher=TIME}}</ref>:
*'''[[Մարգարիտ Բարանկիցե|Մարգարիտ Բարանկիցեն]]''' աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
* '''Սայիդա Ղուլամ Ֆաթիման''' իր կյանքը նվիրել է մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկի՝ կախյալ շահագործման վերացման համար Պակիստանում տարվող պայքարին։ Նրա գլխավորած «Կախյալ շահագործվողների ազատագրման ճակատն» օգնել է բազում մարդկանց, այդ թվում՝ 21 հազար երեխաների, որոնք ստիպված են եղել աշխատել աղյուսի թրծարաններում՝ ծնողների պարտքը մարելու համար։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են կատարվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության:
* '''Հայր Բերնարդ Կինվին''' հոգևորական է դարձել 19 տարեկանում՝ հոր և չորս քույրերի մահից հետո։ Հայրենի Տոգոյից նա գործուղվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ գլխավորելու տեղի կաթոլիկ առաքելություններից մեկը։ 2012 թ.-ին երկրում քաղաքացիական պատերազմ է բռնկվել, որի ընթացքում Հայր Կինվին ապաստան և բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերին՝ հետապնդումից ու վերահաս մահից փրկելով հարյուրավոր մարդկանց<ref>{{cite news|title=A Look at the Four Finalists of the 2016 Aurora Prize |url=http://www.huffingtonpost.com/john-prendergast/a-look-at-the-four-finali_b_9851686.html |publisher=The Huffington Post|date=5 May 2016}}</ref>: