«Հարոլդ Լասսուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
== Հարոլդ Դուայթ Լասսուել ==
=== (1902-1978) ===
Էվերետտ Ռոջերսի կարծիքով Հարոլդ Լասսուելը կոնտենտ-անալիզի միջոցով զանգվածային հաղորդակցության տեքստերի հետազոտության հիմնադիրն է, ինչի համար նա վերլուծել է տարբեր պարբերականների 6 միլիոն բառ: 1948թ-ից Լասսուելը դարձավ աշխարհահռչակ իր ՝հաղորդակցության գործընթացի «հնգահարց» մոդելի հրատարակման շնորհիվ (Ով է խոսում? Ինչ է հայտնում? Ում? Ինչի միջոցով? Ինչ արդյունքով?):
Հարոլդ Դուայթ Լասսուելը ծնվել է 1902 թ-ին Իլինոյս նահանգի Դոնելսոն քաղաքում, հոգևորականի ընտանիքում, մայրը եղել է ավագ դպրոցի ուսուցչուհի: 1918 թ-ին 16 տարեկան հասակում ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ հենց այդ ժամանակ արդեն ձևավորվել էր հանրահայտ Չիկագոյի սոցիոլոգիայի դպրոցը, և որտեղ էլ 1926 թ-ին Լասսուելը պաշտպանել է իր ատենախոսությունը ՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի կոչում: Նրա գիտական ղեկավարն էր Չարլզ Մերիամը: 1927 թ-ին Լասսուելը նշանակվել է Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ և հրատարակել իր «Պրոպագանդայի տեխնիկան համաշխարհային պատերազմում» աշխատությունը: 1930թ-ին հրատարակվել է նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» մենագրությունը, որում ձեռնարկվել էր հոգեվերլուծական տեսության միջոցով քաղաքական լիդերների վարքի վերլուծության առաջին ամենամասշտաբային փորձը: 1936 թ-ին հրատարակվել է Լասսուելի հայտնի գիրքը՝ «Ով ինչի է հասնում, երբ և ինչպես», որում պնդում է իր այն կարևոր գաղափարը, որ քաղաքական գիտությունը պետք է ուսումնասիրի իշխանությունը, քաղաքական վարքագիծը, քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական պրոպագանդան: Հենց նույն տարում Լասսուելը ստանում է գիտական աստիճանի բարձրացում՝ դառնալով Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր: 1938թ-ին Լասսուելը հեռանում է Չիկագոյի համալսարանից: 1940-1945 թթ. պատերազմի ժամանակ նա ծառայել է որպես՝ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում գտնվող Փորձարարական բաժնի ղեկավար պատերազմի ժամանակի հաղորդակցության հարցերի հետազոտման գծով: 1946թ-ին նշանակվել և մինչև 1972թ. Աշխատել է Իելյան համալսարանում, որպես իրավունքի պրոֆեսոր, ինչպես նաև 1952թ-ից որպես քաղաքական գիտությունների պրոֆեսոր:1970 թ-ին ստացել է վաստակավոր պրոֆեսորի կոչում և մինչև 1972 թ-ը աշխատել Նյու-Յորքի Քաղաքային համալսարանում: 1972թ-ին ստացել է Թեմփլյան համալսարանի (Իրավունքի դպրոց) վաստակավոր պրոֆեսորի կոչում, ինչպես նաև Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսորի կոչում, որտեղ էլ մինչև 1976թ. աշխատել է: 1976-1978թթ. Ընտրվել է Նյու-Յորքի Քաղաքական գիտությունների կոնտրոնի նախագահ: 1978թ-ի դեկտեմբերի 18-ին Հարոլդ Լասսուելը մահացել է Նյու-Յորքում:
Հարոլդ Լասսուելը հայտնի է որպես քաղաքագետ, քաղաքագիտության մեջ բիհևիորիստական մոտեցման ներկայացուցիչ : Հարոլդ Լասսուելի կարծիքով 21-րդ դարում բոլոր գիտությունները հանդիսանում են քաղաքական, քանզի դրանք թույլ են տալիս հասկանալ քաղաքականության իրականացման գործընթացն ու մեխանիզմները կամ տալիս են որոշակի տեսական մոտեցումներ և էմպիրիկ տվյալներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական ռացիոնալ որոշումների ընդունման համար:
Հարոլդ Լասսուելը եղել է առաջին քաղաքագետներից, ով պնդում էր հոգեբանության ներմուծումը քաղաքական վերլուծությոան մեջ: Նա արժանիորեն համարվում է քաղաքական հոգեբանության առարկայական դաշտի հիմնադիրը, որի առանցքային գաղափարները շարադրված են նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» աշխատության մեջ: Դրանում Լասսուելը հանգել է այն մտքին, որ քաղաքական և սոցիալական երևույթների պատճառները արմատներ ունեն ինդիվիդուալ հոգեբանության մեջ, ամենախոր և իռացիոնալ շերտերում, անգիտակցական, ենթագիտակցական կամ թաքնված զգացմունքներում, որոնք կանխորոշում են քաղաքական վարքագիծը և պետք է ուսումնասիրվեն քաղաքականության ոլորտում: Լասսուելի առաջարկությամբ՝ քաղաքական վարքագծի հոգեվերլուծական բացատրության հիմքը հանդիսանում է խորտակման կամ հիասթափության տեսությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ անգիտակցական սեքսուալ դրդապատճառները (libido) «պրեկցիայի», «փոխարինման» և «սուբլիմացման» օգնությամբ փոխակերպվում են այլ, այդ թվում նաև քաղաքական ցանկությունների: Լասսուելի կարծիքով, պայքարը իշխանության համար, դա միայն մանկական տրավմայի կոմպենսացիա, փոխհատուցում է. իշխանությունը օգնում է հաղթահարել ցածր ինքնագնահատականը: «Հոգեպոթոլոգիա և քաղաքականություն» գրքում նա հետազոտում է իշխանություն «փնտրողների» հոգեբանությունը՝ անհատների, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն իշխանության, անգամ սպանության և ինքնասպանության, եթե կորցնեն իշխանական լիազորությունները կամ պաշտոնները: Քաղաքական վարքագծի առավել կարևոր դետերմինանտները նա տեսնում է անհատի հոգեկանի խոր ու անգիտակցական շերտերում: Լասսուելն առաջարկում է քաղաքական գործիչների յուրօրինակ տիպաբանություն 2 չափանիշների հիման վրա. 1) այս կամ այն քաղաքական դերի իրականացում, 2)մանկական հոգեսեքսուալ զարգացման առանձնահատկություններ:
Ուսումասիրելով էլիտաները և «կայազորային պետությունները», նա մատնանշում էր «կայազորային պետությունների» առաջնային դառնալու վտանգը, այսինքն այնպիսի հասարակության, որի առավել հզոր խումբն են հանդիսանում բռնության իրականացման մասնագետները: Սրա հակադիրը հանդիսանում է այնպիսի հասարակությունը, որում ղեկավարող էլիտան ներկայացնում են գործունյա շրջանները:
Այսօր Հարոլդ Լասսուելի գիտահետազոտական գործունեության արդյունքները իրենցից ներկայացնում են դասական ժառանգություն ոչ միայն քաղաքագետների, քաղաքական հոգեբանների, սոցիոլոգների համար, այլև զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիայի և հոգեբանության մասնագետների և քարոզչության սոցիոլոգիայի ու հոգեբանության մասնագետների համար:
 
Ամերիկյան քաղաքագիտության դասական, հանդիսանում է նշանավոր ամերիկյան գիտնական Չ.Մերիամի աշակերտը և հետնորդը, որը հիմնավորում էր քաղաքական երևույթների ուսումնասիրման մեթոդների վերակառուցման անհրաժեշտությունը: Դրանցում Մերիամը մեծ տեղ էր տալիս էմպիրիկ դիտարկումների կիրառման և վիճակագրական հետազոտությունների կարևորությանը:
Ժամանակակից ամերիկյան քաղաքագետ Դ.Գանի խոսքերով."Լասսուելը դարձավ այս նոր մոտեցման պիոները և արդեն 30-ական թթ-ին ձեռնարկեց քաղաքական վարքի հոգեբանական մուտացիայի հետազոտությունը":