«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
* 1900 թվականին ավարտել է [[Վլադիկավկազ]]ի քաղաքային վարժարանը, 1900-1901 թթ.թվականներին աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
* 1905-1907 թթ.թվականներին սովորել է [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]յում
* 1909 թվականին զորակոչվել է բանակ
* 1912-1914 թթ.թվականներին աշխատել է [[Մոսկվա]]յում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին կրկին զորակոչվել է բանակ
* 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին [[Նիկողայոս Մառ]]ի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել [[Անի]]ի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում
* 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է [[Պարսկաստան]], հաստատվել [[Թավրիզ]]ում
* 1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան
* 1945-1954 թթ.թվականների դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում
 
== Ստեղծագործական գործունեություն ==
[[Պատկեր:Hakob Kojoyan.jpg|մինի|ձախից|Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը [[Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան]]ում, քանդակագործ՝ [[Արա Սարգսյան]]]]
[[Ճարտարապետություն|Ճարտարապետ]] [[Կարո Հալաբյան]]ի և նկարիչ [[Սեդրակ Առաքելյան]]ի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թվականների Կոջոյանը [[ԵՊՀ]] տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930 թվականից շարունակել է աշխատանքը նորաստեղծ [[ԵՊՃՀ|ԵՐՊԻ]]-ում։
1924-1930 թթ. Կոջոյանը [[ԵՊՀ]] տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ [[ԵՊՃՀ|ԵՐՊԻ]]-ում։
 
Հայտնի է [[Սասնա ծռեր|«Սասնա Ծռեր»]] ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթթվականնների արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։<ref>[http://www.mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1749 Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում]</ref>
 
1925 թվականին նկարազարդել է [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ [[Հովհաննես Թումանյան]]ի [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] և «Տերն ու ծառան», 1933 թ.՝թվականին՝ [[Եղիշե Չարենց]]ի «Գիրք ճանապարհին» ու [[Ակսել Բակունց]]ի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝թվականին՝ [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ.թվականին նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ [[Սայաթ Նովա]]յի խաղերի ժողովածուն։
 
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ [[Ալեքսանդր Թամանյան]]ի հետ միասին, հեղինակն է<ref>{{cite web|url=http://www.gov.am/am/official/|title=Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ}}</ref> [[Հայաստանի Հանրապետության զինանշան]]ի (հաստատված 1920 թ.թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։
 
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։
2189

edits