«Քնարիկ Տեր-Դավթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
1975 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Հայ վարքագրությունը 11-15-րդ դարերում» թեմայով: 1995 թվականին դոկտորական է պաշտպանել՝ «Քրիստոնեական գրականության զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով: Գիտական գործունեությունն սկսել է թարգմանական աշխատանքներով՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «Տիեզերագիտություն» (1962 թ.) և մի շարք վարքագրական գործեր ամփոփող «Հայ սրբախոսական գրականության հուշարձաններ» (1973 թ.) գրքերով: Այնուհետև հետևողականորեն զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ: 1996 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան<ref name="hpj" />:
 
Հեղինակել է [[վարք]]երի և վկայաբանությունների ժանրային կառուցվածքը, վարքագրական կոդ հասկացությունը, որի հիման վրա էին ներկայացվում սրբերի ու նահատակների գրական դիմանկարները, վարքագրական ժանրի ձևավորումը բյուզանդական գրականության մեջ, ապա և անցումը հայ գրականությանը սկսած [[Ոսկեդարի հայ գրականություն|Ոսկեդարյան շրջանից]] ու հետո ժանրի պատմական զարգացումը հայկական միջնադարում թարգմանական և ինքնուրույն գրական հուշարձանների քննությամբ: «Հայ վարքագրությունը 11-15-րդ դդ.» (1980 թ.) գրքում մանրամասն անդրադարձել է այս հարցերին, հայ սրբախոսական գրականության պատմությունը ներկայացնելով ըստ վարքերի և վկայաբանությունների գրության ժամանակի, որով հայ վարքագրությունը դիտարկվում է հայ գրականության և հայ ժողովրդի պատմության համատեքստում ու վարքագրական գրականության ընթացքի պարբերացումը կատարվում է ըստ այդմ: Այն կարևոր դրույթն է առաջ քաշվում, որ սկսած 5-րդ դարից և հատկապես [[Ավարայր]]ից հետո հայ վարքագրության հերոսները դառնում են ոչ միայն պարզապես սրբակենցաղ և ճգնակյաց անձնավորությունները, այլև նրանք, ովքեր այդ հատկանիշներն ունենալուց բացի իրենց կարևոր ավանդն են բերել [[Հայկական մշակույթ|հայ մշակույթին]], դպրությանը և կամ էլ հանուն հավատի ու հայրենիքի նահատակներ են: Ըստ Քնարիկ Տեր-Դավթյանի՝ հայ սրբախոսական գրականությունն իրենում ներառում է վաղ շրջանի բյուզանդական և ասորական վարքագրությունը, որը գեղարվեստական ու թեմատիկ առումով մեծ ճանապարհ էր անցել քրիստոնեության առաջին նահատակներին նվիրված դատական ակտերից մինչև 4-րդ դարի մեծ կապադովկացիների գործերը<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=dgy7SN3ZixsC&pg=PA373&lpg=PA373&dq=%D5%94%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF+%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6&source=bl&ots=UJj8sqVMpH&sig=DuWFM4j80EcMvy0dQTvGG87_MEs&hl=hy&sa=X&ved=2ahUKEwinlfe6zaXdAhVwxIsKHX6uCJ8Q6AEwEHoECAMQAQ#v=onepage&q=%D5%94%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF%20%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6&f=false|title=Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 5 (1350-1500)|date=2013-06-21|publisher=BRILL|isbn=9789004252783|language=en}}</ref>: Ըստ այդմ՝ հայկական առաջին վարքերը նվիրված են հայ հոգևոր-մշակութային կյանքի ժամանակի ամենանշանավոր գործիչներին<ref name="hpj" /><ref>[http://89.249.207.20/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D4%B1%D6%80%D6%87%D5%B7%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%8D%D5%A5%D5%B6%20%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB,%22 ԵՊՀ Գրադարանի քարտարան]</ref><ref>Հայկական համառոտ հանրագիտարան, 2003 : Հ. 4:</ref>:
 
Քնարիկ Տեր-Դավթյանի գիտական հետաքրքրությունների երկրորդ ուղղությունը հայ միջնադարյան կրոնաբարոյախրատական բնույթի գործերն են<ref name="hpj" />:
Նման մի շարք մեծ և փոքր բնագրեր է հրատարակել, այդ թվում 1994 թվականին լույս տեսած «Հայելի վարուց»-ը<ref>{{Cite nameweb|url="hpj"http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BF%D5%A5%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF|title=Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տեր-Դավթյան , Քնարիկ|last=Paris|first=Bibliothèque de l'Église apostolique arménienne -|website=www.bibliotheque-eglise-armenienne.fr|accessdate=2018-09-06}}</ref>:
 
== Ռուսերեն թարգմանություններ ==