«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
 
Ֆրանսիան պատասխանեց ազգային ազատագրական շարժումներին աջակցմամբ, հատկապես, եթե դրանք առնչվում էին երեք միապետներին և սուլթանին: Այսպիսով Լեհաստանի ապստամբությունները և Բալկանյան թերակղզու ազգային ազատագրական շարժումները հովանավորում էր Ֆրանսիան: Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել իր իրավունքները Սև ծովում ի հակադրություն Ֆրանսիայի ազդեցության բալկաններում, ռուսները առաջ էին տանում [[Պանսլավիզմ]]ը, համաձայն որի բոլոր սլավոնները պետք է միավորվեն Ռուսաստանի գլխավորությամբ: Սա կարելի էր իրագործել երկու կայսրությունների հաշվին, որտեղ ապրում էին սլավոնների մեծ մասը` Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների:
 
====Ռուսաստանը Ղրիմի պատերազմից հետո====
[[Պատկեր:Alexander Mikhailovich Gorchakov.jpg|thumb|[[Ալեքսանդր Գորչակով]]]]
 
Ռուսաստանը ավարտեց Ղրիմի պատերազմը նվազագույն տարածքային կորուստներով, սակայն ստիպված էր դուրս հանել [[Սևծովյան նավատորմ]]ը և [[Սևաստոպոլ]]ի ռազմական բազաները: Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը: Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ [[Փարիզի հաշտության պայմանագիր (1856)|Փարիզի պայմանագրով]] Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից:
 
Ռուսաստանի նորանշանակ կանցլեր [[Ալեքսանդր Գորչակով]]ը պահանջեց դաշինք կնքել Պրուսիայի և նրա կանցլեր Բիսմարկի հետ: Ռուսաստանը անուղղակի սատարեց Պրուսիային [[Պրուսա-դանիա-ավստրիական պատերազմ|Դանիայի(1864)]], [[Ավստրո-պրուսական պատերազմ|Ավստրիայի (1866)]] և [[Ֆրանս-պրուսական պատերազմ|Ֆրանսիայի (1870)]] դեմ պատերազմներում: 1871 թվականի մարտին օգտվելով Ֆրանսիայի պարտությունից և Գերմանիայի աջակցությունից` Ռուսաստանը հասավ Փարիզի պայմանագրի 11-րդ հոդվածի փոփոխմանը և վերականգնեց Սևծովյան նավատորմը:
 
Սակայն Փարիզի պայմանագրի մյուս կետերը մնացին անփոփոխ, հատկապես 8-րդ հոդվածը, որով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան: Այդ պատճառով Ռուսաստանը զգույշ էր Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում` գործողությունները համաձայնացնելով եվրոպական տերությունների հետ: Պատերազմը Թուրքիայի հետ կհանգեցներ դեմ դուրս գալ Մեծ տերություններին և Ռուսաստանը սպասում էր հարմար պահի:
 
== Տես նաև ==