Բացել գլխավոր ցանկը

Changes

===Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում===
Չնայած հանդիսանալով [[Ղրիմի պատերազմ]]ի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը [[Օսմանյան կայսրության անկում|շարունակեց կորցնել]] հզորությունը և հեղինակությունը: Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վորկերը: Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման [[չերքեզներ]] արտաքսվեցին Ռուսների կողմից Կովկասից դեպի Անատատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա<ref>{{Citation | last = Finkel | first = Caroline | title = The History of the Ottoman Empire | place = New York | publisher = Basic Books | year = 2005 | page = 467}}.</ref>:
 
====Նոր եվրոպական համակարգ====
1814 թվականին հիմնադրված [[Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգ]]ը ցնցումների ենթարկվեց 1859 թվականին, երբ Ֆրանսիան և Ավստրիան ներքաշվեցին [[Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ (1859)|Իտալիայի պատերազմին]]: Դրանից հետո տեղի ունեցան [[Գերմանիայի վերամիավորում|Գերմանիայի վերամիավման]] պատերազմները, երբ [[Պրուսիայի թագավորություն]]ը կանցլեր [[Օտտո ֆոն Բիսմարկ]]ի գլխավորությամբ պարտության մատնեց Ավստրիային 1866 թվականին և Ֆրանսիային 1870 թվականին, իսկ Ավստրո-Հունգարիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ տերությունը: Բրիտանիան Ղրիմի պատերազմից հետո զբաղված էր [[Իռլանդական հարց]]ով և [[Արդյունաբերական հեղափոխություն]]ից ծագաց հասարական խնդիրներով և որոշեց չխառնվել եվրոպական գործերին: Բիսմարկը չէր ցանկանում Օսմանյան կայսրության փլուզման հաշվին նոր թշնամիներ ձեռք բերել, որը կբերեր նոր պատերազմի, և Օսմանյան կայսրության փլուզումից հետո հնարավոր ռիսկերից խուսափելու համար ստեղծեց [[Երեք միապետների դաշինք]]ը Ավստրիայի ու Ռուսաստանի հետ` թողնելով Ֆրանսիային մեկուսացված մայրցամաքում:
 
Ֆրանսիան պատասխանեց ազգային ազատագրական շարժումներին աջակցմամբ, հատկապես, եթե դրանք առնչվում էին երեք միապետներին և սուլթանին: Այսպիսով Լեհաստանի ապստամբությունները և Բալկանյան թերակղզու ազգային ազատագրական շարժումները հովանավորում էր Ֆրանսիան: Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել իր իրավունքները Սև ծովում ի հակադրություն Ֆրանսիայի ազդեցության բալկաններում, ռուսները առաջ էին տանում [[Պանսլավիզմ]]ը, համաձայն որի բոլոր սլավոնները պետք է միավորվեն Ռուսաստանի գլխավորությամբ: Սա կարելի էր իրագործել երկու կայսրությունների հաշվին, որտեղ ապրում էին սլավոնների մեծ մասը` Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների:
 
== Տես նաև ==