«Հերք Հարվի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
 
[[1945]] թվականին Հերք Հարվին տեղափոխվել է [[Կանզաս]]ի [[Լորենս (Կանզաս)|Լորենս]]` [[Կանզասի համալսարան]]ում սովորելու համար: Այդտեղ նա սկսել է լրջորեն զբաղվել [[թատրոն]]ով և խաղացել է շատ դերեր համալսարանական ներկայացումներում («Խոտի տենդ», «Ատամների կաշին», «Յունոնան և սիրամարգը», «Մուրացկանը թամբին», «[[Միջամառային գիշերվա երազ]]», «Ժաննա Լոթարինգացի», «Ցանցառամիտ հոգին», «Հարվի», «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]»): Կանզասի համալսարանում սովորելու տարիներին Հարվին եղել է Թատերական արվեստանոցի փոխնախագահը և արական սեռի ուսանողների պատվավոր Բ.Ու. (O.W.L.) ընկերակցության անդամ: [[1948]] թվականին նա ստացել է [[բակալավր]]ի աստիճան Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում, որտեղ էլ ընդունվել է աշխատանքի որպես հրահանգիչ:
 
Հարվիի ռեժիսորական առաջին աշխատանքը [[Իրվին Շոու]]ի «[[Թաղեցեք մեռածներին]]» ստեղծագործության փորձարարական բեմադրությունն էր [[1949]] թվականին: Դրանից հետո նա համալսարանում բեմադրել է մի քանի ներկայացումներ: 1950 թվականին նա Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում ստացել է [[մագիստրոս]]ի աստիճան: Նրա մագիստրոսական թեզի թեման է եղել Կանզասի համալսարանում «Թաղեցեք մեռածներին»-ը բեմադրելու իր փորձառությունը: Բացի համալսարանական բեմադրություններում խաղը, Հարվին իր բեմական վարպետությունը բարելավում էր նաև ամառային արձակուրդներին խաղալով [[Տոպեկա]]յի քաղաքային թատրոնում և [[Կանզաս Սիթի]]ի շրջանային թատրոնում: Վերջինում [[1958]] թվականին բեմադրված «[[Տրամվայ «Ցանկություն»]]»-ում նա մարմնավորել է [[Սթենլի Կովալսկի]]ին:
 
== Ծանոթագրություններ ==