«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
 
Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար [[Մեհմեդ Ֆուադ փաշա]]ն ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար{{Sfn | Shaw | Shaw | 1977 | pp = 142–43}}:
 
====Կրետեի ապստամբություն 1866–1869====
[[Պատկեր:MoniArkadiou2.JPG|thumb|right|[[Արկադի]] վանքը]]
[[Կրետեի ապստամբություն]]ը, որն սկսվել էր 1866 թվականին, արդյունք էր Օսմանյան կայսրության չհաջողված բարեփոխումների և կրետեցիների ցանկության [[Էնոզիս]]ի միջոցով միանալ [[Հունաստանի թագավորություն|Հունաստանին]]<ref>{{cite journal|last1=Robson|first1=Maureen M.|title=Lord Clarendon and the Cretan Question, 1868-9|journal=The Historical Journal|date=1960|volume=3|issue=1|pages=38–55}}</ref>: Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ կղզին, բացառությամբ հինգ քաղաքների, որտեղ մուսուլմանները ամրացել էին: Հունական մամուլը գրում էր, որ մուսուլմանները կոտորում են հույներին, և լուրերը սփռվեցին ամբողջ Եվրոպայով: Հազարավոր հույներ կամավորագրվեցին և ուղարկվեցին կղզի:
 
[[Արկադի]] վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց: 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ: Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո<ref>{{Citation | last = Stillman | first = William James | url = http://www.gutenberg.org/files/11594/11594.txt | title = The Autobiography of a Journalist | volume = II | publisher = The Project Gutenberg | format = ebook | date = March 15, 2004 | id = [[eBook#11594]]}}.</ref>:
 
1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն [[Բարձր դուռ]] գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:
 
== Տես նաև ==