Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Այնուամենայնիվ երկրում մնաց [[Զիմմի]] կարգավիճակը, ներառյալ քրիստոյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը դատարաններում չէին քննարկվում:
 
====Լիբանանի ճգնաժամ 1860====
1858 թվականին [[Մարոնականներ|մարոնական]] գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց [[Դրուզներ|դրուզ]] ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային [[Լիբանան]]ում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով<ref name="countrystudies.us">{{Citation | url = http://countrystudies.us/lebanon/74.htm | title = Country Studies | contribution = Lebanon | place = US | publisher = Library of Congress | year = 1994}}.</ref><ref>{{Citation | url = http://dlxs2.library.cornell.edu/cgi/t/text/text-idx?c=cdl;idno=cdl324 | page = 219 | title = The Druzes and the Maronites under the Turkish rule from 1840 to 1860 | first = C | last = Churchill | place = London | publisher = B Quaritch | year = 1862}}.</ref>:
 
Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը{{Sfn | Shaw | Shaw | 1977 | pp = 142–43}}: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները<ref name = "countrystudies.us" />:
 
1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև [[Սիրիա]]յում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց [[Դամասկոս]]ի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ [[ԱՄՆ|ամերիկացի]] և [[Նիդերլանդների թագավորություն|հոլանդացի]] հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:
 
Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար [[Մեհմեդ Ֆուադ փաշա]]ն ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար{{Sfn | Shaw | Shaw | 1977 | pp = 142–43}}:
 
== Տես նաև ==