«Ռամիրո I (Աստուրիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 10.
Ըստ Ալֆոնսո III-ի Ռամիրոն ընտրվել է թագավոր Ալֆոնսո II-ի որոշմամբ, որպես իր իրավահաջորդ, քանի որ նա իր սեփական երեխաները չուներ։ Սակայն արքայի մահվան ժամանակ նա ամուսնության նատակով գտնվում էր Աստուրիայից հեռու, Բարդուլիում, որը հետագայում պատկանեց Կաստիլիայի միապետերին։ Նեպոտիանը ՝ թագավորի որդեգրված տղան օգտվելուվ Ռամիրոյի բացակայությունից իրեն արքա է կարգում, որին աջակցում են արքայի հավատարիմ մարդիկ։ Ռամիրոն շտապում է Գալիսիա, հավաքագրում հզոր բանակ և շարժվում դեպի Ասուրիայի մայրաքաղաք [[Օվիեդո]]<ref name="Collins">Collins, Roger (2012). "Ramiro I (842-850)". Caliphs and Kings: Spain, 796-1031. John Wiley & Sons. pp. 70–72. ISBN 978-1-118-27399-9. Retrieved 8 July 2012.</ref>։ Նեպոտիանն իր զորքով սպասում էր նրան Կորնելանում, Նարսեա գետի ափին։ Ռամիրոյի բանակը պարտության է մատնում հակառակորդին քաղաքային կամրջի վրա<ref> Collins, Roger (2012). "Ramiro I (842-850)". Caliphs and Kings: Spain, 796-1031. John Wiley & Sons. pp. 70–72. ISBN 978-1-118-27399-9. Retrieved 8 July 2012</ref>, իսկ Նեպոտիան փորձում է փախչել։ Սակայն բռնում են նրան, հարցաքննում, այնուհետև ուղարկում մենաստան։ Հաղթանակից հետո Ռամիրոն վերականգնում է իր ոտնահարված իրավունքները։
== Պայքար Վիկինգների դեմ ==
Թագադրումից կարճ ժամանակ անց Ռամիրոն մի հաղորդագրություն է ստանում, որտեղ նշված էր, որ վիինգների նավերը ծովահենության էին դուրս եկել Ֆրանսիայի ափերը ՝ [[Բիսկայան ծոց]]ում, ովքեր մտադրություն ունեին հասնել Աստուրիայի թագավորություն։ Սովորաբար վիկինգներն իրենց արշավանքների համար ընտրում էին նավարկելի գետերն ու խոշոր քաղաքները, սակայն Աստուրիայի թագավորությունում ոչ մեկը կար, ոչ մյուսը։ Այնուամենայնիվ միջնադարյան քրոնիկներում նշվում են Իսպանիայի հյուսիսային տարածքներ վիկինգների հարձակումների մասին, որը թվագրվում է 844 թվականով<ref name="Albornoz" />
== Լեգենդ Կլավիխոյի ճակատամարտի մասին ==
|