«Տիտոս Մակկիոս Պլավտուս»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: scn:Plàutu)
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
}}
 
'''Տիտոս Մակկիոս Պլավտոս''' (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է ([[մ.թ.ա. 254]].) [[Ումբրիա]]յի [[Սարսինա]] քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտոսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս»(«Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն , որ նա մահացել է ( [[մ.թ.ա.184]].)։
 
== Կյանքը և գրական գործունեությունը ==
 
Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր [[Ֆրիդրիխ Ռիչլը]], որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր , որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են [[Հելիուս]]ը և [[Կիկերոն]]ը։
 
Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների` 50 տարեկանից։
Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա յամանակակից անտաղանդ հեղինակները , որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ [[Վարրոի]] ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը ,և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին,10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը`նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն , որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»` (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկաըությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։
 
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հռոմեացի դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:մՄ. թ. ա. 254 ծնունդներ]]
[[Կատեգորիա:մՄ. թ. ա. 184 մահեր]]
 
{{bio-stub}}
31 725

edits