«Նրբաբլիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
Նրբաբլիթները Մասլենիցայի գլխավոր ծիսական ուտեստն են: Հարուստները նրբաբլիթները սկսել են պատրաստել երկուշաբթի օրը, աղքատները՝ հինգշաբթի կամ ուրբաթ: Նրբաբլիթների թթխմորը խոհարարուհիները պատրաստել են հատուկ ծիսակարգով: Որոշները թթխմորը պատրաստել են դրսում, ձյունից, ամիսը դուրս գալուն պես՝ ասելով. «Ամիս, ամիս, ոսկե եղջյուրիկները, քո եղջյուրիկները, նայիր պատուհանից, գնում եմ թթխմորի հետևից»: Համարվում էր, որ դրանից նրբաբլիթներն ավելի սպիտակ և փխուն էին դառնում: Մյուսները, երեկոյան, երբ հայտնվում էին աստղերը, դուրս էին գալիս գետի, ջրհորի կամ լճի մոտ՝ թթխմորը պատրաստելու: Առաջին թթխմորի պատրաստումը բոլոր տնեցիներից և կողմնակի անձանցից գաղտնի է պահվել: Խոհարարուհու ամենաչնչին անփութությունը ողջ Մասլենիցայի ընթացքում տխրեցրել է տիրուհուն:
Մասլենիցայի շաբաթվա օրերի առանձնահատկությունը կապված է բլինների հետ.
 
 
'''Երկուշաբթի'''
Տող 67 ⟶ 68՝
 
Այդ օրը բոլորն իրենց մտերիմներից ներողություն են խնդրել ամեն վատ բանի համար: Բացի այդ հենց [[Մասլենիցա]]յի շաբաթվա վերջին օրն են այրել Մասլենիցայի խրտվիլակը, որը խորհրդանշել է ձմեռվա ավարտը:
[[Պատկեր:Olney Pancake Race 2009.jpg|right|thumb|240px|Նրբաբլիթներով վազք [[Անգլիա]]յում]]
 
Անգլիայում նշում են Յուղոտ երեքշաբթի (Նրբաբլիթներ օր)՝ Մոխրոտ չորեքշաբթվա նախօրյակին, որը նշանավորում է [[Մեծ պաս]]ի սկիզբը: Ավանդույթի համաձայն այդ օրը անգլիացի շատ տանտիրուհիներ իրար հետ մրցում են մասնակցելու համար «բլինների մրցավազքին» .սա 400 մետր մրցավազք է կանանց համար, որոնց ձեռքին կա տաք թավայով նրբաբլիթ, որը վազելու ընթացքում առնվազն երկու անգամ պետք է վերև նետել: Մրցավազքը սկսում է առավոտյան ժամը 11-ին, երբ հնչում են եկեղեցու զանգերը: Հաղթում է այն մասնակիցը,որը կարողանում է ավելի շատ վերև նետել և շուռ տալ նրբաբլիթը: Համարվում է, որ այս ավանդույթը ծագել է Բակինգեմշիրի փոքրիկ՝ Օլին քաղաքում, երբ 1445 թվականին մի կին այնպես է տարվել նրբաբլիթների պատրաստմամբ, որ երբ հնչել է եկեղեցու զանգը՝ ազդարարելով եկեղեցական արարողակարգի սկիզբը, նա թավայով վազել է եկեղեցի, այդ ընթացքում վերև նետելով նրբաբլիթը, որպեսզի այն չայրվի:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նրբաբլիթ» էջից