«Նրբաբլիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
Երեքշաբթին հարսնացուների տեսակցության օրն էր. երիտասարդներին հրավիրում էին նրբաբլիթներ համտեսելու, հրավիրվում էին սլավոնական տարազով. «խնդրեմ համեցեք, մեր ձյունապատ սարերը պատրաստ են, մեր բլինները թխված են»:
 
=== '''Չորեքշաբթի''' ===
 
Այդ օրը փեսան եկել է զոքանչի մոտ՝ նրա պատրաստած նրբաբլիթները համտեսելու:
 
=== '''Հինգշաբթի''' ===
 
Հինգշաբթի սկսվել է գինարբուքը: Զուգված-զարդարված երեխաները տնից տուն են եկել երգելով. «տրինցի-բրինցի, թխեցեք նրբաբլիթներ»:
 
=== '''Ուրբաթ''' ===
Այդ օրը զոքանչը պատասխան այց է կատարել փեսայի տուն. այդ օրը նրբաբլիթները նրա աղջիկը՝ փեսայի կինն է պատրաստել:
 
=== '''Շաբաթ''' ===
 
Այդ օրը տուն են եկել ամուսնու քույրերը՝ տալերը, որի կապակցությամբ օրն անվանվել է «տալերի հավաքույթ»:
 
=== '''Կիրակի''' ===
 
Այդ օրը բոլորն իրենց մտերիմներից ներողություն են խնդրել ամեն վատ բանի համար: Բացի այդ հենց [[Մասլենիցա]]յի շաբաթվա վերջին օրն են այրել Մասլենիցայի խրտվիլակը, որը խորհրդանշել է ձմեռվա ավարտը:
 
Անգլիայում նշում են Յուղոտ երեքշաբթի (Նրբաբլիթներ օր)՝ Մոխրոտ չորեքշաբթվա նախօրյակին, որը նշանավորում է [[Մեծ պաս]]ի սկիզբը: Ավանդույթի համաձայն այդ օրը անգլիացի շատ տանտիրուհիներ իրար հետ մրցում են մասնակցելու համար «բլինների մրցավազքին» .սա 400 մետր մրցավազք է կանանց համար, որոնց ձեռքին կա տաք թավայով նրբաբլիթ, որը վազելու ընթացքում առնվազն երկու անգամ պետք է վերև նետել: Մրցավազքը սկսում է առավոտյան ժամը 11-ին, երբ հնչում են եկեղեցու զանգերը: Հաղթում է այն մասնակիցը,որը կարողանում է ավելի շատ վերև նետել և շուռ տալ նրբաբլիթը: Համարվում է, որ այս ավանդույթը ծագել է Բակինգեմշիրի փոքրիկ՝ Օլին քաղաքում, երբ 1445 թվականին մի կին այնպես է տարվել նրբաբլիթների պատրաստմամբ, որ երբ հնչել է եկեղեցու զանգը՝ ազդարարելով եկեղեցական արարողակարգի սկիզբը, նա թավայով վազել է եկեղեցի, այդ ընթացքում վերև նետելով նրբաբլիթը, որպեսզի այն չայրվի:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նրբաբլիթ» էջից